Submitted by detq-editor on
Իրանը ցուցադրել է սեփական արտադրության «Հեյդար» և «Շաֆաղ» տեսակի հրթիռները

Իրանը ցուցադրել է սեփական արտադրության «Հեյդար» և «Շաֆաղ» տեսակի հրթիռները

Իրանի Իսլամական Հանրապետության ավիացիոն ուժերը ցուցադրել են իրանական արտադրության «Հեյդար» թևավոր և «Շաֆաղ» ծանր հակատանկային հրթիռները։

 

Ինչպես հաղորդում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, նշված հրթիռները ցուցադրվել են Իրանի բանակի ավիացիայի վերջին ձեռքբերումների ցուցահանդեսում։

 

Հաղորդվում է, որ ցուցահանդեսը բացվել է կիրակի առավոտյան։ Ցուցահանդեսին ներկա են գտնվել Իսլամական հեղափոխության առաջնորդի բարձրագույն ռազմական խորհրդական Յահյա Ռահիմ Սաֆավին, Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Կիումար Հեյդարին և բարձրաստիճան այլ զինվորականներ։

 

Նշվում է, որ այս ցուցահանդեսում ցուցադրվել է տարբեր ոլորտներում Իրանի բանակի ավիացիայի հնարավորությունների միայն մի մասը։ Ցուցադրված «Հեյդար» և «Շաֆաղ» ծանր հակատանկային հրթիռներն Իրանի զինված ուժերի վերջին խոշոր ձեռքբերումներից են։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն