Submitted by detq-editor on
Իրանը սկսում է ժամանակակից լողացող նավերի կառուցումը

Իրանը սկսում է ժամանակակից լողացող նավերի կառուցումը

Իրանի Իսլամական Հանրապետության նավագնացության կազմակերպությունը հայտարարել է, որ «Սադրա» նավաշինական ընկերությունը մեկնարկել է երկու ժամանակակից լողացող նավի կառուցման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

 

Կազմակերպության հրապարակած զեկույցի համաձայն՝ այս խոշոր ազգային նախագիծը ներառում է երկու լողացող բազմաֆունկցիոնալ նավ՝ 3500 տոննա և 122 բեռնարկղ տարողությամբ, երկու լողացող կոնտեյներ՝ 4000 տոննա տարողությամբ՝ իրենց վարորդներով մոտ 40 բեռնատար փոխադրելու կարողությամբ, 198 կոնտեյներ և ընդհանուր 50 միլիոն դոլար արժողությամբ ապրանքներ։

 

Այս նախագծի իրականացումն աշխուժացրել է բազմաթիվ հարակից փոքր արդյունաբերություններ և ապահովել նավաշինության ոլորտում գիտելիքների մշակումը ​​և դրանց կայուն փոխանցումը երկրի տարածքում։

 

Իրանում այս նախագիծն առաջին անգամ կյանքի կկոչվի երկրի դեմ սահմանված միջազգային ամենախիստ պատժամիջոցների պայմաններում, իսկ նավաշինության նշված փուլերը կիրականացվեն տեղական փորձագետների կողմից և իրանական դասակարգման ինստիտուտների հսկողության ներքո։

 

Հատկանշական է, որ ուրբաթ Կասպից ծովի համալիրում կայացել է երկու ժամանակակից լողացող նավի շինարարության մեկնարկի ազդարարման արարողությունը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն