Submitted by detq-editor on
Ղրիմի բնակչությունն աջակցում է երկրամասում ամրությունների կառուցմանը

Ղրիմի բնակչությունն աջակցում է երկրամասում ամրությունների կառուցմանը

Ղրիմի հասարակական պալատի նախագահ Ալեքսանդր Ֆորմանչուկը հայտարարել է, որ հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսենովի նախաձեռնությամբ Ղրիմում ամրությունների գծի ստեղծումն անհրաժեշտ է, որպեսզի երկրամասը պատրաստ լինի իրադարձությունների ցանկացած տեսակի զարգացման։ Այս մասին Ֆորմանչուկն ասել է ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

 

Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովն իր հերթին ընդգծել է, որ պաշտպանական գծի կառուցումն ընթանում է ըստ ծրագրի։ Նրա խոսքով՝ կառուցման ընթացքում հաշվի է առնվում ռազմական գործողությունների փորձը։


Ալեքսանդր Ֆորմանչուկը հայտնել է, որ Ղրիմի թեման ուկրաինական օրակարգ է վերադարձել օկուպացված տարածքների ազատագրման համատեքստում։ Նա նշել է, որ Սպիտակ տունն արդեն քննարկում է Կիևին հրթիռային սպառազինություն տրամադրելու հարցը՝ Ղրիմին հարվածելու համար։

Վերջինս հավելել է, որ Ղրիմի բնակիչներն աջակցում են իշխանություններին ամրությունների կառուցման հարցում։

 

«Սա արդեն լրջորեն մոլուցք է դառնում ոչ միայն Զելենսկիի համար, այլև արևմտյան երկրներում։ Սպիտակ տունն արդեն քննարկում է Կիևին լայնածավալ հրթիռային սպառազինություն տրամադրելու հարցը՝ Ղրիմի կամրջին և թերակղզուն հարվածներ հասցնելու համար: Ղրիմի ղեկավարը նախապես հասկացել է, որ պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի, այդ թվում՝ Ղրիմի պաշտպանությանը: Վստահ եմ, որ Ղրիմի բոլոր բնակիչներն աջակցում են նրան այս հարցում»,- ասել է Ֆորմանչուկը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն