Submitted by detq-editor on
bilinən şəxs saxlanılıb 14 Mart , 2023 09:34

«Իսրայելից զենք գնելը նորմալ է»․ Իսրայելում Ադրբեջանի դեսպան

 «Ադրբեջանը չի միջամտի այլ երկրների ներքին գործերին և թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի այլ երկրների դեմ»,- նշել է Մամեդովը:

Այս մասին «The Jerusalem Post»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելում Ադրբեջանի դեսպան Մուխթար Մամեդովը։ 

Ինչ վերաբերում է Իսրայելից Ադրբեջանի ստացած զենքի քանակին կամ Իսրայելից այն տեղափոխող ինքնաթիռներին, Մամեդովն ասել է, որ թվաքականի մասին հստակ տեղեկություն չունի: Սակայն նա հաստատել է, որ Իսրայելն Ադրբեջանում զենքի առաջատար մատակարարներից մեկն է։ Մյուս հիմնական մատակարարներն են Ռուսաստանը, Թուրքիան և Բելառուսը։

Մամեդովը նշել է, որ չի հասկանում Ադրբեջանի կողմից Իսրայելից զենք ձեռք բերելու հետ կապված մտահոգությունները:

«Յուրաքանչյուր երկիր պատասխանատվություն է կրում իր տարածքային ամբողջականության և իր քաղաքացիների ինքնիշխանության պաշտպանության համար։ Այս առումով Ադրբեջանը բացառություն չէ։ Իսրայելը շատ զենք է արտադրում, ուստի Իսրայելից զենք գնելը նորմալ է»,- նշել է դեսպանը։

Արդյո՞ք այդ զենքերն օգնել են  2020 թվականի պատերազմի ընթացքում տարածքների օկուպացման (խմբ.) համար

«Ադրբեջանի ռազմական հաջողությունը (ըստ Մամեդովի՝ հաղթանակ) Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմական ղեկավարության, ինչպես նաև բանակի հնարավորությունների, զենք-զինամթերքի և պատրաստության արդյունքն է»,- ընդգծել է Մամեդովը:  

Մամեդովն այս հարցին պատասխանել է ընդհանրական եղանակով՝ խուսափելով հստակ պատասխան տալուց։ Զուգահեռ հաստատել է, որ Իսրայելն Ադրբեջանում զենքի առաջատար մատակարարներից մեկն է։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն