Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավարը պահանջել է, որ Հայաստանի կառավարությունը բանակցություններ սկսի իր ղեկավարած կառույցի հետ
Նախկինում Հայաստանում բնակված ադրբեջանցիներին միավորող այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար Ազիզ Ալեքբերլին երեկ պահանջել է, որ Հայաստանի կառավարությունը բանակցություններ սկսի իր ղեկավարած կառույցի հետ։
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կառավարության կողմից Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայերին ուղղված հրավերը շփումները շարունակելու վերաբերյալ,- նշել է Ալեքբերլին, ապա հավելել,- որպես Արևմտյան Ադրբեջանի համայնք՝ մենք մի քանի օր առաջ նամակ ենք ուղարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մեր անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքը մեր հայրենի օջախներ ապահովելու համար»,- նշել է Ալեքբերլին։
Այս կեղծ կազմակերպությունը որպես իր նպատակ հռչակում է «այն ադրբեջանցիների և նրանց ժառանգների իրավունքերի վերականգնումը, որոնք տարբեր ժամանակ արտաքսվել են Հայաստանից իրենց ազգային պատկանելության պատճառով, և նրանց վերադարձի ապահովումը հայրական տներ»։
Կազմակերպության նպատակն է միջազգային հարթակներում բարձրաձայնելը ՀՀ ներկայիս տարածքի իբրև թե ադրբեջանական պատկանելության, այնտեղ իբրև թե 100.000 «ադրբեջանցի փախստականների» վերադարձի անհրաժեշտության և «ադրբեջանական պատմամշակութային հուշարձանների ոչնչացման» մասին՝ օրինականություն ապահովելով հակահայկական հետագա գործողությունների և ՀՀ սուվերեն տարածքի հանդեպ ծավալապաշտության համար։
Ավելացնել նոր մեկնաբանություն