Submitted by detq-editor on
Ալիևի վարչակազմն Արցախի բնակչության ներկայացուցիչներին հրավիրել է Բաքու՝ «վերաինտեգրվելու հարցով շփումները շարունակելու»

Ալիևի վարչակազմն Արցախի բնակչության ներկայացուցիչներին հրավիրել է Բաքու՝ «վերաինտեգրվելու հարցով շփումները շարունակելու»

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում Արցախի բնակչության ներկայացուցիչներին հրավիրել է հանդիպման։ Այս մասին տեղակացնում է Ադրբեջանի նախագահականի թվիթերյան պաշտոնական էջը։

 

Տարածված հայտարարության համաձայն՝ Ալիևի վարչակազմն Արցախի բնակչության ներկայացուցիչներին հրավիրում է հանդիպման՝ այսպես կոչված վերաինտեգրման հետ կապված շփումները շարունակելու, ինչպես նաև Արցախում ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը քննարկելու համար։ Ադրբեջանական կողմն առաջարկում է հանդիպումն անցկացնել առաջիկա օրերին Բաքվում։

 

Ավելի վաղ՝ մարտի 1-ին, Արցախի Իվանյան բնակավայրում կայացել էր Արցախի և Ադբրեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Հանդիպման վերաբերյալ Բաքուն պնդել էր, որ քննարկվել է Արցախի բնակիչների՝ Ադրբեջանին վերաինտեգրվելու հարցը, մինչդեռ ըստ Ստեփանակերտի՝ քննարկվել են Բերձորի միջանցքի բացման, հանքավայրերի շահագործման և էլեկտրաէներգիայի ու գազի անխափան մատակարարման հարցերը։

 

Ադրբեջանական կողմը պարբերաբար նման հայտարարություններ է տարածում և փորձում է առաջ մղել իր քարոզչական այն դրույթը, թե իբր Արցախյան հակամարտությունը կարգավորված է, իսկ Արցախի բնակիչների խնդիրներն Ադրբեջանի ներքին հարցն են։ Նման հանդիպման առաջարկ անելով՝ Բաքուն առաջին հերթին նպատակ է հետապնդում օրինականացնելու Արցախի հարցով բանակցություններից հրաժարվելու իր դիրքորոշումը։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն