Submitted by detq-editor on
Թեհրանն իր դեսպանին Ադրբեջանի ԱԳՆ կանչելու Բաքվի քայլը չի կարող բարի մտադրություն դիտարկել

Թեհրանն իր դեսպանին Ադրբեջանի ԱԳՆ կանչելու Բաքվի քայլը չի կարող բարի մտադրություն դիտարկել

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Թեհրանը չի կարող իր դեսպանին Ադրբեջանի ԱԳՆ կանչելու Բաքվի քայլը դիտարկել որպես բարի մտադրություն։ Ինչպես տեղեկացնում է իրանական «Tansim» լրատվական գործակալությունը, այս մասին Քանաանին ասել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիս ժամանակ։

 

Իրանցի պաշտոնյան նշել է, որ իրանական ռազմական ինքնաթիռը գտնվել է Իրանի տարածքում, իսկ թռիչքն իրականացվել է Ադրբեջանի սահմանից պատշաճ հեռավորության վրա և չի հատել Ադրբեջանի սահմանը։ Նա շեշտել է, որ թռիչքը սովորական բնույթ էր կրում, և մշտադիտարկման նպատակով Իրանի տարածքում ու սահմանամերձ շրջաններում նման թռիչքներ իրականացվում են։

 

Քանաանին հայտնել է նաև, որ նման խնդիրները լուծում են համապատասխան կառուցները, սակայն Բաքուն դա չի արել։ «Եթե ​​սա հիմնված լիներ բարի մտադրությունների վրա, ապա հնարավոր կլիներ հարցով դիմել Իրանի դեսպանատանը և մեր ռազմական կցորդին։ Տեղի կունենար մտքերի փոխանակում, և թյուրիմացությունը հնարավոր կլիներ վերացնել։ Մենք չենք կարող Ադրբեջանի կառավարության կողմից դեսպանի կանչը դիտել որպես բարի մտադրություն ունեցող քայլ»,- եզրափակել է պաշտոնյան։

 

Կարծում ենք, որ չնայած իրանական կողմի պաշտոնական հայտարարություններին՝ թռիչքն իրականում կատարվել է հետախուզական նպատակներով, քանի որ Ադրբեջանը թույլ է տվել, որ Իսրայելը տարբեր ծրագրերի անվան տակ ռազմական ներկայություն ունենա Արցախի օկուպացված տարածքներում, որոնք սահմանակից են Իրանին։ Անշուշտ, Թեհրանը փորձելու է ամեն կերպ խոչընդոտել, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները չվերածվեն իր դեմ պլացդարմի։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն