Submitted by detq-editor on
Ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող երկրները պետք է համատեղ աշխատեն դրանք չեզոքացնելու համար. Խամենեին՝ Լուկաշենկոյին

Ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող երկրները պետք է համատեղ աշխատեն դրանք չեզոքացնելու համար. Խամենեին՝ Լուկաշենկոյին

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող երկրները պետք է հավաքական միջոցներ ձեռնարկեն դրանց հետևանքները չեզոքացնելու համար։ Ինչպես հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, այս մասին Ալի Խամենեին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կայացած հանդիպման ժամանակ։

 

Ալի Խամենեին համոզմունք է հայտնել, որ պատժամիջոցների չեզոքացումն իրագործելի է։ Նա հիշեցրել է այն պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ն սահմանել է Իրանի նկատմամբ 1979 թվականի հեղափոխության սկզբից ի վեր։

Իրանի գերագույն առաջնորդը նշել է նաև, որ ամերիկյան պատժամիջոցները նպաստել են Իրանում բազմաթիվ զարգացումների, և երկիրը կարողացել է տարբեր ոլորտներում հաջողությունների հասնել։

 

Նա հավելել է, որ երկու երկրների միջև համագործակցության ներուժը շատ ավելին է ներկա մակարդակից։ «Հարաբերությունների մակարդակը պետք է էապես բարձրացնել՝ օգտագործելով այն ոգին և կամքը, որ երկու կողմերն ունեն պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»,- եզրափակել է նա։

 

Իրանի համար ամերիկյան պատժամիջոցները բավականին զգայուն թեմա են, քանի որ դրանք տասնամյակներ շարունակ խոչընդոտում են երկրի տնտեսական զարգացմանը։ Այս համատեքստում Թեհրանը փորձում է ամեն կերպ մեղմել պատժամիջոցների հետևանքները և այդ նպատակով համագործակցում է պատժամիջոցներից տուժած այլ երկրների հետ։

Ավելացնել նոր մեկնաբանություն