Submitted by detq-editor on
 Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերի Կանին Քուվեյթի արտաքին գործերի փոխնախարար Մանսուր ալ-Օթայբիի հետ հանդիպման ժամանակ հորդորել է ուժեղացնել քաղաքական խորհրդակցությունները և արագացնել Իրանի ու Քուվեյթի միջև երկկողմ համաձայնագրերի իրականացումը: Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։  Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային համագործակցությանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հար

Իրանի փոխարտգործնախարարը հորդորում է արագացնել Քուվեյթի հետ փոխըմբռնման հուշագրերի իրականացումը

 

Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերի Կանին Քուվեյթի արտաքին գործերի փոխնախարար Մանսուր ալ-Օթայբիի հետ հանդիպման ժամանակ հորդորել է ուժեղացնել քաղաքական խորհրդակցությունները և արագացնել Իրանի ու Քուվեյթի միջև երկկողմ համաձայնագրերի իրականացումը: Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

 

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային համագործակցությանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Իրանի փոխարտգործնախարարը կարևորել է երկու երկրների միջև կապերը՝ կոչ անելով ավելացնել քաղաքական խորհրդակցությունները։

 

Ալ-Օթայբին իր հերթին շնորհակալություն է հայտնել Իրանի գործող կառավարության հարևանության քաղաքականությանը։ Նա հույս է հայտնել, որ այդ քաղաքականությունը կհանգեցնի երկկողմ և տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության բարելավմանը:

 

Իրանի համար կարևոր նշանակություն ունի նաև Պարսից ծոցի երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը։ Թեհրանը, ծոցի երկրների հետ հարաբերությունները հավասարակշռելով, փորձում է հակակշռել տարածաշրջանում ամերիկյան ներկայությանը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն