Մոսկվայում կանցկացվի Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի ԱԳՆ պատվիրակությունների հանդիպումը
Թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը հայտնում է, որ մարտի 15-16-ը Մոսկվայում կկայանա Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների պատվիրակությունների հանդիպումը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ ներկայումս նախապատրաստվում է նաև չորս երկրների արտգործնախարարների հանդիպումը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ռուսական կողմն առաջարկել է հաջորդ շաբաթ Մոսկվայում տեխնիկական հանդիպում անցկացնել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերին Ռուսաստանը հյուրընկալել է Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների հանդիպումը, որն Անկարայի և Դամասկոսի միջև առաջին պաշտոնական հանդիպումն էր 11 տարվա դադարից հետ։ Թուրք-սիրիական տարաձայնությունները լուծելու համար նախատեսվում էր Ռուսաստանի Դաշնության, Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնել։
Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ Իրանը նույնպես կարող է միանալ Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի միջև նախատեսված բարձր մակարդակի բանակցություններին։
Սիրիայում 2011 թվականին մեկնարկած քաղաքացիական պատերազմից հետո Էրդողանը, որը նախքան պատերազմը ջերմ հարաբերություններ ուներ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ, խզեց այդ հարաբերությունները և ամեն կերպ փորձեց աջակցել Ասադի դեմ պայքարող խմբավորումներին։ Ռուսաստանը և Իրանն ամեն կերպ նպաստեցին Ասադի իշխանության պահպանմանը և այժմ աջակցում են թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Ավելացնել նոր մեկնաբանություն