Իրանի բարիդրացիական քաղաքականությունը միտված է ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը
Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հայտարարել է, որ Իրանի իշխանությունների բարիդրացիական քաղաքականությունը միտված է ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը։ Ինչպես տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, այս մասին Շամխանին ասել է Թեհրանից Աբու Դաբի մեկնելուց առաջ լրագրողների հետ ունեցած զրույցում։
«Եթե տարածաշրջանի բոլոր երկրները հավատան, որ կարող են կայունության և կայուն անվտանգության հասնել միայն ուժեղ տարածաշրջան ստեղծելու փորձով, ապա մենք կարող ենք տարածաշրջանում երկկողմ և բազմակողմ հարաբերություններում նոր զարգացումների ձևավորման հույս ունենալ»,- ասել է նա։
Շամխանին հայտնել է, որ Իրանն Աբու Դաբիի հետ բազմաթիվ ընդհանրություններ ունի՝ շեշտելով, որ երկու կողմերի պաշտոնյաները պետք է մշտական խորհրդակցություններ անցկացնեն՝ իրենց հնարավորություններն օգտագործելու համար։
Հատկանշական է, որ Շամխանիի այցը Աբու Դաբի տեղի է ունենում մեկ շաբաթից էլ կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ Իրանը և Սաուդյան Արաբիան հայտարարեցին իրենց հարաբերությունների կարգավորման մասին։
Ավելացնել նոր մեկնաբանություն