Submitted by detq-editor on
««Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարն ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերից է բխում». Մարկ Միլի

««Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարն ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերից է բխում». Մարկ Միլի

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը և ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբի պետ Մարկ Միլին համատեղ մամուլի ասուլիս են տվել, որի ժամանակ խոսել են նաև Թուրքիայի մասին։

«Թուրքիայի հետ հարաբերություններն ամրապնդելու համար մենք անում ենք ամեն ինչ։ Մենք այդպես ենք անում, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է ու շատ կարևոր գործընկեր»,- ասել է Լլոյդ Օսթինը։

Իսկ Մարկ Միլին, անդրադառնալով շաբաթներ առաջ Սիրիայի հյուսիս կատարած այցելությանը, որից հետո ԱՄՆ դեսպանը կանչվել էր Թուրքիայի արտգործնախարարություն, նշել է, որ այցելությունը պարզապես կատարված աշխատանքները ստուգելու, դրանք զեկույցով ներկայացնելու համար էր, քանի որ այնտեղ հարյուրավոր զինվորներ ունեն, որոնք ամեն օր վտանգի մեջ են։

Մարկ Միլին նաև նշել է ԱՄՆ-ի ու Թուրքիայի ընդհանուր շահերի մասին՝ ընդգծելով, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը նրանց երկուսի շահերից է բխում։

Ավելացնել նոր մեկնաբանություն