Submitted by detq-editor on
Էրդողանը խորհրդարանին է ներկայացրել Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունը

Էրդողանը խորհրդարանին է ներկայացրել Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունը

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը ներկայացվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի քննարկմանը։ «Դետք»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Անադոլուն»։
Հայտնի է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ բանակցություններից հետո վավերացրել է համապատասխան փաստաթուղթը և այն ներկայացրել խորհրդարան։
Նշենք, որ Թուրքիան դեռ չի աջակցում Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, սակայն պատրաստ է շարունակել նրա հետ քննարկել այդ գործընթացը։ Այս մասին հայտարարել է Էրդողանը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ բանակցություններից հետո Անկարայում կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք չենք կարող աջակցել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալուն, քանի որ նրանք հրաժարվեցին 120 ահաբեկչի արտահանձնելուց։ Մենք կշարունակենք երկխոսել նրանց հետ այս գործընթացի շուրջ, բայց դա ամբողջությամբ կախված է Ստոկհոլմի քայլերից»,- ասել է Էրդողանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն