Submitted by detq-editor on
Իրանը լիովին կատարել է միջուկային համաձայնագրով իր ստանձնած պարտավորությունները. Բեհրուզ Քամալվանդի

Իրանը լիովին կատարել է միջուկային համաձայնագրով իր ստանձնած պարտավորությունները. Բեհրուզ Քամալվանդի

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ի հրապարակած տասնհինգ զեկույցները փաստում են, որ Թեհրանը լիովին կատարել է միջուկային համաձայնագրի շրջանակում իր ստանձնած պարտավորությունները։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

Քամալվանդին հայտնել է, որ մինչև 60 տոկոս մաքրության ուրան հարստացնելու որոշումն ընդունվել է՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի ընդունած նախորդ բանաձևի։ Նա հայտնել է, որ միջուկային գործարքից դուրս գալու համար եվրոպացիները նախկինում քննադատում էին ԱՄՆ-ին, սակայն այժմ այնպես են մեկնաբանում, կարծես Իրանն է պատասխանատվություն կրում ստեղծված իրավիճակի համար։

Մեկնաբանելով ՄԱԳԱՏԷ-ի որդեգրած դիրքորոշումը՝ իրանցի պաշտոնյան նշել է, որ գործակալությունը դիմում է երկակի ստանդարտների։ Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ ՄԱԳԱՏԷ-ն գրավոր զեկույց կներկայացնի Իրանի միջուկային գործի վերաբերյալ։

Բեհրուզ Քամալվանդին դրական է գնահատել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսիի վերջին այցն Իրան՝ նշելով, որ այն ուղղված է հետագա համագործակցության ամրապնդմանը։ Նա Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցության ապագան մոխրագույն է անվանել։

Ավելի վաղ՝ մարտի 9-ին, ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Մոհսեն Նազիրի Ասլը հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է համագործակցել գործակալության հետ՝ չնայած արևմտյան երկրների ավտորիտար մոտեցմանը:

Ավելացնել նոր մեկնաբանություն