Submitted by detq-editor on
ի

Իրանի թշնամիները չեն հանդուրժում երկրի արտադրական առաջընթացը. Ռայիսի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Իրանի թշնամիները չեն հանդուրժում երկրի արտադրական առաջընթացը։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։ 

Ռայիսին շեշտել է, որ չնայած բոլոր ճնշումներին՝ երկրում բիզնեսները զարգանում են։ Նրա համոզմամբ՝ երկրի թշնամիները չեն ցանկանում, որ Իրանն առաջադիմի և իրանական արտադրությունը զարգանա։

Նա հայտնել է, որ այսօր երկրի թշնամիները ձգտում են իրանական հասարակության մեջ հուսահատություն մտցնել։ Ռայիսիի խոսքով՝ երկրում տիրում է աշխատանքի և ջանքերի մթնոլորտ, իսկ նման մթնոլորտը վստահաբար մարդկանց գոհունակություն ու վստահություն կբերի։

«Թշնամին չի ցանկանում, որ երկիրը զարգանա, և մեր ժողովուրդը լավ լուրեր լսի, ուստի փորձում է թերագնահատել չտեսնված ուժեղ կողմերը և մեծացնել թույլ կողմերը, որոնք կան աշխարհի ամեն անկյունում»,- եզրափակել է նա։
 

Ավելացնել նոր մեկնաբանություն