Submitted by detq-editor on
2

Իրան-Չինաստան-Ռուսաստան համատեղ զորավարժություններն Օմանի ծովում հստակ ուղերձ են ուղարկել արտաքին ուժերին. Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատար Շահրամ Իրանին հայտարարել է, որ Օմանի ծովում անցկացված Իրան-Չինաստան-Ռուսաստան համատեղ զորավարժությունները հստակ ուղերձ են հղել արտաքին ուժերին առ այն, որ ծովային անվտանգության հարցում երեք ուժային կենտրոնները գտնվում են նույն լիգայում։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

Իրանին հայտնել է, որ զորավարժությունները վկայում են մասնակիցների միջև համագործակցության բարձր մակարդակի մասին: Նա ասել է, որ Իրանի ռազմածովային ուժերը չինացի և ռուս գործընկերների հետ համատեղ ռազմական վարժանքների ընթացքում օպերատիվ և մարտավարական փորձի փոխանակում են կատարել։

Վերջինս նշել է, որ տարածաշրջանային երկրները միավորվելու և տարածաշրջանային անվտանգությունը երաշխավորելու ներուժ ունեն։ Նա կարևորել է, որ անդրտարածաշրջանային ուժերը դուրս մղվեն տարածաշրջանից և տեղակայվեն մերձակա տարածքներում։

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը հավելել է նաև, որ հաջորդ տարի զորավարժություններին ավելի շատ երկրներ կմասնակցեն։ «Մեր հարևանները հիմա հասկացել են տարբերությունները և գիտեն, թե որ երկիրն է բարի կամեցող և եղբայր»,- եզրափակել է նա։

Ավելացնել նոր մեկնաբանություն