Submitted by detq-editor on
hdyeuwj

Ադրբեջանում պաշտպանական նշանակության 5 անուն նոր արտադրանք է ստեղծվել

2022 թ. Ադրբեջանի գործունեության հաշվետվության համաձայն՝ արտադրվել և ուժային կառույցներին է հանձնվել պաշտպանական նշանակության 160 անուն արտադրանք։

Փաստաթղթում նշվում է, որ 2022 թվականին փորձակոնստրուկտորական աշխատանքներ են իրականացվել 47 թեմայով, նախարարության ենթակայության ձեռնարկություններն ամբողջությամբ ավարտել են պաշտպանական նշանակության 5 անուն նոր արտադրատեսակի ստեղծման աշխատանքները, որոնք երաշխավորվել են սպառազինության ընդունման համար։

Նշվել է, որ պաշտպանական նշանակության արտադրանքի և դրանց պահեստամասերի տեսականու քանակը, որոնց արտադրությունն արդեն յուրացվել է պաշտպանական արդյունաբերության նախարարության ենթակա ձեռնարկություններում, գերազանցում է 1000 հատը։ 2022 թվականի արտադրական ծրագիրը նախատեսում է 62 անուն զրահատեխնիկայի, հրաձգային զենքի և այլ գույքի վերանորոգում։

Ավելացնել նոր մեկնաբանություն