Submitted by detq-editor on
addgsg

Ադրբեջանը ստորագրել է Եվրոպայի խորհրդի «Ահաբեկչության կանխարգելման մասին» կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը

Արձանագրությունը ստորագրվել է Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում, Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ֆահրեդին Իսմայիլովի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգենի մասնակցությամբ։

«Ահաբեկչության կանխարգելման մասին» կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը որպես հանցավոր արարք սահմանում է ահաբեկչության նպատակով մասնակցությունը խմբերում կամ կազմակերպություններում, ահաբեկչական զորավարժություններին ներգրավվելը, ահաբեկչության նպատակով արտասահման մեկնելը կամ այդ նպատակով ուղևորության կազմակերպումն ու ֆինանսավորումը, ինչպես նաև նախատեսում է օրական 24 ժամ գործող ազգային համակարգողների ցանցի ստեղծում, ինչը նպաստում է տեղեկատվության արագ փոխանցմանը:

Համապատասխան ներպետական վավերացման գործընթացի ավարտից հետո սույն լրացուցիչ արձանագրությունը, 10-րդ հոդվածի համաձայն, ուժի մեջ կմտնի Ադրբեջանի նկատմամբ և կծառայի որպես Ադրբեջանի կողմից լրացուցիչ ներդրում ահաբեկչության դեմ պայքարում միջազգային համագործակցության շրջանակում։

Թեպետ Ադրբեջանը նշում է, որ այս արձանագրության նպատակն ահաբեկչության դեմ պայքարն է, սակայն փաստ է, որ այն միայն թղթի վրա է մնալու։

Ադրբեջանը տարիներ շարունակ աչքի է ընկել իր ահաբեկչական գործողություններով, և միջազգային հանրությունն ականատես է եղել ողջ ընթացքում։

Վերջին շրջանում Ադրբեջանը շատ բացահայտ դիմում է ահաբեկչական գործողությունների։ Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 5-ին ադրբեջանական զինուժը դիվերսիոն հարձակում է իրականացրել, որի հետևանքով հայկական կողմն ունեցել է 3 զոհ։ Այսպիսի ահաբեկչական գործողությունները պարբերաբար բնույթ են կրում։

2020 թվականին Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից  սիրիացի (և ոչ միայն) վարձկանների ներկայությունն ապացուցված է։ Սրանք ահաբեկչության դրսևորման ամենացայտուն օրինակներից են։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն