Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է «խաղաղության պայմանագրին»։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը լիովին հավատարիմ է խաղաղության օրակարգին, պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը և հայկական կողմին է ներկայացրել խաղաղության պայմանագրի տեքստը, որում ներառված են վերջին առաջարկներն ու փոփոխությունները:
Իլհամ Ալիևը նշել է, որ բարձր է գնահատում այդ ուղղությամբ ԱՄՆ-ի և անձամբ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի ջանքերը:
Ադրբեջանը նշում է, որ պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ այն դեպքում, երբ․
- Ադրբեջանը 2022 թ․ դեկտեմբերի 12-ից բնապահպանական կեղծ պատրվակով շարունակում է արգելափակել Բերձորի միջանցքը՝ Արցախին զրկելով Հայաստանի հետ կապող միակ կենսական ճանապարհից,
- մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, որի հետևանքով ունեցել ենք երեք զոհ և մեկ վիրավոր,
- պարբերաբար ռազմական սադրանքների են դիմում,
- սպառնալիքներ պարունակող ելույթներ են ունենում,
- Հայաստանի Հանրապետությունն անվանում են մտացածին «Արևմտյան Ադրբեջան»։
Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունն այս տեսքն ունի և փոփոխության չի ենթարկվելու։
Ավելացնել նոր մեկնաբանություն