Submitted by detq-editor on
Լեռնային Ղարաբաղում նոր առաքելություն տեղակայելու համար անհրաժեշտ է Երևանի և Բաքվի համաձայնությունը. Զախարովա

Լեռնային Ղարաբաղում նոր առաքելություն տեղակայելու համար անհրաժեշտ է Երևանի և Բաքվի համաձայնությունը. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում նոր, միջազգային առաքելություն տեղակայելու համար անհրաժեշտ է Երևանի և Բաքվի համաձայնությունը։ Ինչպես հաղորդում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Զախարովան այս մասին ասել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։

Ռուս պաշտոնյան ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ներկայումս կողմերի միջև նման համաձայնություն չկա։ Նրա խոսքով՝ կողմերի միջև դիրքորոշումների միասնություն է եղել միայն ռուս խաղաղապահների տեղակայման հարցում։

Զախարովան նշել է, որ այս հարցում շատ բան կախված է կողմերի քաղաքական կամքից և հակասությունների կարգավորման ու հանգուցալուծումների որոնման իրական տրամադրվածությունից։

Ռուս պաշտոնյան նաև հավելել է, որ Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայության ունեցած կառուցողական դերի մասին տեղեկություններ չկան։

Ավելացնել նոր մեկնաբանություն