Submitted by detq-editor on
1

Իրանը ողջունում է Եմենում գերիների փոխանակման համաձայնագիրը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Թեհրանը ողջունում է Եմենում գերիների փոխանակման համաձայնագիրը: Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը Եմենի ազգային փրկության կառավարության ջանքերն այս կապակցությամբ որակել է որպես կարևոր քայլ հումանիտար խնդիրներում առաջընթացի և Եմենի ճգնաժամի քաղաքական կարգավորման գործընթացի ամրապնդման ուղղությամբ։

Նասեր Քանաանին հույս է հայտնել, որ այս համաձայնագրի արդյունավետությամբ և մնացած բանտարկյալներին ազատելու գործընթացի շարունակմամբ անհրաժեշտ վստահություն կապահովվի Եմենում քաղաքական երկխոսությունների և համապարփակ խաղաղության հաստատման համար։

Հիշեցնենք, որ այս շաբաթ Եմենի պաշտոնյաները Ժնևում հայտարարել են, որ սաուդական կողմի հետ առաջիկա շաբաթներին հարյուրավոր գերիների փոխանակում կատարելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել։  Համաձայնագիրը ստորագրվել է ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հսկողության ներքո։

Ավելացնել նոր մեկնաբանություն