Submitted by detq-editor on
Իրաքյան խմբավորումը ստանձնել է Սիրիայում ամերիկյան ռազմակայանի նկատմամբ հարձակման պատասխանատվությունը

Իրաքյան խմբավորումը ստանձնել է Սիրիայում ամերիկյան ռազմակայանի նկատմամբ հարձակման պատասխանատվությունը

Իրաքյան «Լիվա ալ-Ղալիբուն» խմբավորումը ստանձնել է Սիրիայի արևելքում տեղակայված ամերիկյան ռազմակայանի նկատմամբ անօդաչու թռչող սարքի միջոցով կատարված հարձակման պատասխանատվությունը։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

Խմբավորումն ընդգծել է, որ իր մարտիկները մտադիր են շարունակաբար զարգացող զենքերով ավելի ճշգրիտ հարձակումներ իրականացնել ամերիկյան օկուպացիոն ուժերի նկատմամբ՝ մինչև նրանց ամբողջական դուրսբերումը երկրի տարածքից: «Ամերիկացիներն այլևս ապահով չեն զգա Իրաքում և նրա սահմաններից դուրս»,- իր հայտարարության մեջ նշել է խմբավորումը:

Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնել  է, որ օդային հարվածներ է հասցրել դիմադրության խմբերի դիրքերին այն բանից հետո, երբ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է ամերիկացի մեկ զինծառայող, ևս հինգը՝ վիրավորվել:

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի խոսնակ Քեյվան Խոսրավին շաբաթ օրը զգուշացրել էր, որ Իրանը պատասխանելու է Սիրիայում գտնվող իր բազաների նկատմամբ իրականացված ցանկացած հարձակման։ Թեհրանը շեշտել էր, որ Սիրիայում իր բազաները տեղակայվել են այդ երկրի կառավարության խնդրանքով՝ ահաբեկչության դեմ պայքարելու համար:

Ավելացնել նոր մեկնաբանություն