Submitted by detq-editor on
Իրանն իր հարևան երկրների հետ կապերի ընդլայնման հարցում որևէ սահմանափակում չունի. Ալի Շամխանի  Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հայտարարել է, որ Թեհրանը որևէ սահմանափակում չի տեսնում հարևան պետությունների հետ հարաբերությունների զարգացման հարցում։ Ինչպես հաղորդում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, այս մասին Շամխանին ասել է Կատարի արտաքին գործերի նախարարի տարածաշրջանային հարցերով օգնական Մուհամմեդ բեն Աբդուլազիզ ալ-Խուլեյֆիի հետ կայացա

Իրանն իր հարևան երկրների հետ կապերի ընդլայնման հարցում որևէ սահմանափակում չունի. Ալի Շամխանի

Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հայտարարել է, որ Թեհրանը որևէ սահմանափակում չի տեսնում հարևան պետությունների հետ հարաբերությունների զարգացման հարցում։ Ինչպես հաղորդում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, այս մասին Շամխանին ասել է Կատարի արտաքին գործերի նախարարի տարածաշրջանային հարցերով օգնական Մուհամմեդ բեն Աբդուլազիզ ալ-Խուլեյֆիի հետ կայացած հանդիպման ժամանակ։

Իրանցի պաշտոնյան շեշտել է, որ անհրաժեշտ է բարելավել առևտրի և առևտրային համագործակցության մակարդակը Իրանի և Կատարի միջև։ Նա նաև կարևորել է ենթակառուցվածքային նախագծերի իրականացման ոլորտում համատեղ գործունեության ծավալումը, ինչպես նաև առկա խոչընդոտների վերացումը։

Ալի Շամխանին շեշտել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի կողմից իրականացվող հարևանության դիվանագիտության ռազմավարության շրջանակում հարևան երկրների հետ համապարփակ համագործակցության զարգացումն արտաքին հարաբերություններում Թեհրանի գլխավոր առաջնահերթությունն է։

Վերջինս հավելել է, որ արտատարածաշրջանային որոշ պետություններ, կասկածելի իրադարձությունները շահարկելով, փորձում են թյուրիմացություններ ստեղծել Իրանի և Կատարի հարաբերություններում։ Նրա խոսքով՝ երկու երկրներն այս գործընթացին պետք է մոտենան ողջ լրջությամբ։  

Ավելացնել նոր մեկնաբանություն