Թուրքիայում 3 ընդդիմադիր կուսակցություն պահանջել է Էրդողանին հեռացնել նախագահական ընտրություններից
Թուրքիայի ընտրական գլխավոր հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրություններին մասնակցելու 4 թեկնածուների անունները՝ Ռեջեփ Թայիփ Էրդողան, Քեմալ Քըլըչդարօղլու, Մուհամեր Ինջե, Սինան Օղան։
Ընդդիմադիր երեք կուսակցություններ դիմել են Բարձրագույն ընտրական հանձնաժողով՝ պահանջելով չեղարկել Էրդողանի թեկնածությունը: «Լավ», «Ժողովրդավարություն և բեկում», «Հայրենիք» կուսակցությունը պնդում են, որ Էրդողանը չի կարող կրկին առաջադրվել որպես նախագահ, քանի որ արդեն երկու ժամկետով նախագահ է եղել։
Խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփն անդրադարձել է նախագահ Էրդողանի առաջադրման շուրջ քննարկումներին․ «Էրդողանի առաջադրման մասին բանավեճը քաղաքական բնույթ է կրում, ոչ թե իրավական: Նախագահ Էրդողանը 2018 թվականից հետո երկու անգամ առաջադրվելու իրավունք ունի»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Էրդողանի և Քըլըչդարօղլուի թեկնածություններն առաջադրել են խորհրդարանի խմբակցությունները։ Իսկ մյուս թեկնածուները հավաքել են 100 ստորագրություն և առաջադրվել։ Ընտրական գլխավոր հանձնաժողովը նախագահական ընտրությունների թեկնածուների վերջնական ցուցակը հրապարակելու է մարտի 31-ին։
Ավելացնել նոր մեկնաբանություն