Submitted by detq-editor on
6

Բլինքենի համոզմամբ՝ Ուկրաինայում անհապաղ հրադադար հաստատելու կոչերը ցինիկ ծուղակ են

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ուկրաինայում անհապաղ հրադադար հաստատելու կոչերը ոչ այլ ինչ են, քան ցինիկ ծուղակ։ «Դետք»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Ամերիկայի ձայնը»։

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ նման նախաձեռնությունները պարզապես կսառեցնեն հակամարտությունը, բացի դրանից՝ հրադադարի հաստատումը ռուսական կողմին վերականգնվելու ժամանակ կտա։

Ավելի վաղ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտնել էր, որ մտադիր է Չինաստան կատարելիք պետական ​​այցի ընթացքում այդ երկրի նախագահ Սի Ծինփինի հետ քննարկել Ուկրաինայում խաղաղության հասնելու հնարավորությունը։ Նա ասել էր, որ ցանկանում է առաջին ձեռքից իմանալ Պեկինի դիրքորոշումն Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ծրագրի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 24-ին՝ ռուս-ուկրաինական պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ, 12-կետանոց խաղաղ կարգավորման առաջարկ էր հրապարակել։ Չինական առաջարկը ստացել էր Ռուսաստանի հավանությունը։

Ավելացնել նոր մեկնաբանություն