Submitted by detq-editor on
1

Հարավային Կովկասում ստեղծված լարված իրավիճակը կարող է կարգավորվել «3+3» ձևաչափի շրջանակում

Հարավային Կովկասում ստեղծված լարված իրավիճակը կարող է կարգավորվել «3+3» ձևաչափի շրջանակում

Հարավային Կովկասում ստեղծված լարված իրավիճակը կարող է կարգավորվել «3+3» ձևաչափի շրջանակում:Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքների շուրջ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք, իհարկե, պետք է «3+3» մեխանիզմի, ինչպես նաև գոյություն ունեցող այլ մեխանիզմների միջոցով, առանց ուժի դիմելու, կարգավորենք հարցերը տվյալ տարածաշրջանում»,-ընդգծել է Աբդոլլահիանը։ Իրանցի նախարարը նշել է, որ տարածաշրջանային անկայունությունը ոչ մի կողմին օգուտ չի բերում՝ առաջարկելով այս ձևաչափի նիստն անցկացնել Թեհրանում։

Ավելացնել նոր մեկնաբանություն