Submitted by detq-editor on
Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա

Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի։

«Դետք»-ի հաղորդմամբ՝ այս մասին Բայրամովն ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Կոհենի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում։

Բայրամովը նշել է, որ հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա։

Չնայած ակնհայտ փաստին, որ Ադրբեջանից ամեն օր ագրեսիվ հռետորաբանություն ու սպառնալիքներ են հնչում Հայաստանի հասցեին, Բայրամովը Հայաստանին է մեղադրել ագրեսիվ հռետորաբանության մեջ։ Նա հայտարարել է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն առաջ է մղում խաղաղության օրակարգը, սակայն Հայաստանը սպառնում է ագրեսիվ հռետորաբանությամբ։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն