Submitted by detq-editor on
Անկարան սկսում է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը հաստատելու գործընթացը

Անկարան սկսում է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը հաստատելու գործընթացը

Թուրքիայի մեջլիսը մարտի 30-ին կայանալիք լիագումար նիստի ընթացքում կքննարկի Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը հաստատելու հարցը։

Այս մասին տեղեկացրել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Յըլմազ Թունջը։  

Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու համար դիմել էին դեռևս նախորդ տարվա մայիսին, և վերջիններիս դիմումը հաստատվել է դաշինքի անդամ բոլոր երկրների կողմից՝ բացառությամբ Թուրքիայի և Հունգարիայի։ Այս տարվա հունվարին Շվեդիայում Ղուրանն այրելու և Թուրքիայի նախագահ Էրդողանի խրտվիլակը տեղադրելու դեպքերից հետո Թուրքիայի իշխանությունները խիստ քննադատության ենթարկեցին Շվեդիային և սկսեցին ակնարկել, որ գործընթացի տարանջատման պարագայում կարող են աջակցել միայն Ֆինլանդիայի դիմումին։

Մարտի 17-ին Էրդողանն Անկարայում Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Անկարան սկսում է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը հաստատելու գործընթացը։ Նախօրեին Ֆինլանդիայի դիմումը հաստատել էր նաև Հունգարիայի խորհրդարանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն