Մենք կարող ենք արձանագրել, որ, իհարկե, ինչպես նշեց իմ հարգելի գործընկերն, այս տարին ևս հագեցած էր մեր երկրների միջև երկկողմ շփումներով, ակտիվ քաղաքական երկխոսությամբ, բարձրագույն և բարձր մակարդակի այցելությունները պարբերական բնույթ են կրել: Նախորդ ամիս Թբիլիսիում էր գտնվում ՀՀ վարչապետը՝ մասնակցելու «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին։ Շուտով Վրաստան կայցելի ՀՀ նախագահը։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳ նախարարի հայտարարության մեջ, որն արվել է  մամուլի համար Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով:  «

Ապաշրջափակումն անխոչընդոտ հաղորդակցություն կստեղծի Հարավային Կովկասի բոլոր երկրների և հարևան տարածաշրջանների միջև. Արարատ Միրզոյան

Մենք կարող ենք արձանագրել, որ, իհարկե, ինչպես նշեց իմ հարգելի գործընկերն, այս տարին ևս հագեցած էր մեր երկրների միջև երկկողմ շփումներով, ակտիվ քաղաքական երկխոսությամբ, բարձրագույն և բարձր մակարդակի այցելությունները պարբերական բնույթ են կրել: Նախորդ ամիս Թբիլիսիում էր գտնվում ՀՀ վարչապետը՝ մասնակցելու «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին։ Շուտով Վրաստան կայցելի ՀՀ նախագահը։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳ նախարարի հայտարարության մեջ, որն արվել է  մամուլի համար Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով:

«Մեր տարբեր նախարարությունների միջև ուղղակի շփումներն ու համագործակցությունն ամենօրյա բնույթ են կրում: Մեր երկկողմ օրակարգը բազմաշերտ է՝ ընդգրկելով ակտիվ համագործակցություն բոլոր բնագավառներում՝ տնտեսությունից մինչև անվտանգություն, կրթությունից և մշակույթից մինչև զբոսաշրջություն և մարդկանց մինչև կապեր, շփումներ այցելություններ: Այդուհանդերձ, նաև որպեսզի չկրկնեմ գործընկերոջս կողմից թվարկված ոլորտները և իրադարձությունները` կենտրոնանամ մի ուղղության վրա, որը ժամանակակից միտումների պայմաններում ստանում է առավել մեծ կարևորություն, համապատասխանաբար պահանջում է ավելի մեծ ուշադրություն։ Դա փոխկապակցվածությունն է։ Եվ երբ ասում եմ փոխկապակցվածություն, ես նկատի ունեմ թե՛ մակրո, թե՛ միկրո մակարդակներում. մակրո մակարդակում՝ տարածաշրջանում կապուղիների գործարկումը, երկու երկրների միջև տնտեսական ու առևտրային կապերը, իսկ միկրո մակարդակում՝ մարդկանց, անհատների միջև փոխկապակցվածությունը՝ առևտրի, գործարարության, աշխատանքի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Այս փոխկապակցվածությունն իրապես պահանջված է առավել, քան երբևէ և հանդիսանում է մեր քաղաքացիների բարեկեցության կարևոր գրավական։ 

Մակրո մակարդակում փոխկապակցվածության իմաստով պետք է, իհարկե, միանգամից նշեմ մեր երկրներից յուրաքանչյուրի և ամբողջության մեջ վերցրած տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի ներուժը՝ փոխշահավետ համագործակցության միջոցով դառնալ կամուրջ ավելի լայն աշխարհագրությամբ՝ այդ փոխկապակցվածության մեջ մեծապես շահագրգռված այլ տարածաշրջանների միջև։ Այս համատեքստում նորություն չէ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ՀՀ կառավարության այս նախաձեռնությունը, որը Հայաստանի վարչապետը ներկայացրեց հենց Թբիլիսիում։ Բայց այստեղ նորություն է խաղաղության հաստատման փաստը. խաղաղություն, որը հաստատվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահի ներգրավածությամբ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններով։ Մենք հավատացած ենք, որ այս խաղաղության հաստատմամբ, խաղաղության, ինքնիշխանության շարունակական ամրապնդմամբ մեր տարածաշրջանն իրապես կարող է վերածվել խաչմերուկի, կապուղիների հանգույցի։

Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների ապաշրջափակումն, այդ թվում՝ Հայաստանի տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի իրականացումը տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների շրջանակներում կապահովեն փոխադարձ առավելություններ, և ինչն առավել կարևորն է՝ տարածաշրջանի երկրների համար խաղաղության, այլ ոչ թե հակամարտության շահավետություն ու հետևաբար՝ կայունություն։

Այս ապաշրջափակումն անխոչընդոտ հաղորդակցություն կստեղծի Հարավային Կովկասի բոլոր երկրների և հարևան տարածաշրջանների միջև, այդ թվում՝ օրինակ Վրաստանին կապահովի Պարսից ծոցի հետ երկաթուղային կապով: Հայաստան-Թուրքիա սահմանին Գյումրի-Կարս երկաթուղու բացումը, բնականաբար, ևս կարող է էական նշանակություն ունենալ այս առումով՝ վրացական երկաթուղիների հետ դառնալով Եվրոպա-Կենտրոնական Ասիա կապուղիների շղթայի կարևոր մաս:

Սա է Հայաստանի տեսլականը և գործնական քայլերի հիմքը։

Հարգելի՛ գործընկերներ,

Բնականաբար, հայ-վրացական ավանդական բարեկամությունը, որն այժմ արդեն իր արտահայտությունն է գտել մեր ռազամավարական գործընկերության փաստաթղթում, կարող է թե՛ նպաստել, թե՛ շահել այս զարգացումներից։    

Ռազմավարական գործընկերության միջոցով մենք պետք է շարունակաբար նպաստենք փոխկապակցվածության ընդլայնմանը, ամրապնդմանը և հակառակը՝ այդ ճանապարհին թույլ չտանք խոչընդոտներ։ Այսօր գործընկերոջս հետ քննարկել ենք այս տեսլականը, մոտեցումը, և կարծում եմ, որ կա երկուստեք փոխշահավետ ըմբռնում։ Բնականաբար, տեղյակ ենք գործարար շրջանակների կողմից բարձրացվող խնդիրներից, որոնց հասցեագրման ուղղությամբ ունենք քաղաքական փոխըմբռնում։

Մեր երկու ժողովուրդների միջև ամուր կապն արտահայտվում է նաև մշակույթի միջոցով. այս տարի հունիսին Երևանում անցկացվել են Վրաստանի մշակույթի օրեր, իսկ այժմ ընթացքի մեջ են Վրաստանում հայկական մշակույթի օրերի նախապատրաստական աշխատանքները։ 

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ տարբեր ոլորտային ուղղություններով փոխգործակցությանը զուգահեռ ինտենսիվ է ԱԳ նախարարությունների միջև հաստատված համագործակցությունը: Պարբերական բնույթ են կրում խորհրդակցությունները, շփումները: Պաշտոնական խորհրդակցությունների վերջին նիստը  տեղի է ունեցել օգոստոսին Երևանում: 

 Հարգելի՛ ներկաներ,

Գործընկերոջս հետ մտքեր ենք փոխանակել միջազգային տարբեր թեմաների շուրջ։ 

Քննարկել ենք նաև բազմակողմ հարթակներում՝ գործադիր և օրենսդիր ուղղություններով փոխգործակցության հարցեր։ 

Մյուս տարի գարնանը Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, որին մասնակցության համար վրացական կողմին սպասելու ենք Երևանում։

Եզրափակելով՝ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել, հարգելի՛ նախարար Բոճորիշվիլի, այսօրվա քննարկումների և Հայաստանի ու Վրաստանի միջև ռազմավարական, գործնական փոխկապակցվածությունը հետևողականորեն առաջ տանելու պատրաստակամության համար»,- նշված է Միրզոյանի հայտարարության մեջ:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Հայ Ազգային կոնգրեսի ցավակցությունը Վահան Բայբուրդյանի մահվան կապակցությամբ  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2026/03/10/1543430/  © 1998 - 2026 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Մահացել է Իրանում ՀՀ առաջին դեսպան, արևելագետ Վահան Բայբուրդյանը
Նա, ով սնվում է Իրանը ոչնչացնելու պատրանքներով, ոչինչ չգիտի պատմության և անցյալի մասին։   Քանդողները եկել ու գնացել են, Իրանը մնացել է կանգուն։ Այս մասին գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Քանդողները եկել ու գնացել են, Իրանը մնացել է կանգուն․ Փեզեշքիան
Զգnւշացե՛ք, որ հենց դուք չլինեք անhետացողը․ Ալի Լարիջանին՝ Թրամփին
Զգnւշացե՛ք, որ հենց դուք չլինեք անհետացողը․ Ալի Լարիջանին՝ Թրամփին
Մարտի 10-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։   Շարունակվել է մտքերի փոխանակումը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ, որը կտրուկ վատթարացել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի չհրահրված ագրեսիայի հետևանքով:   Լավրովը վերստին հայտնել է սկզբունքային դիրքորոշում՝ հօգուտ շուտափույթ դեէսկալացիայի և իրավիճակը քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն վերադարձնելուն, ինչին ռուսական կողմն
ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանի շուրջ իրավիճակը քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն վերադարձնելուն․ Լավրովը՝ Արաղչիին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Թուրքիայի օդային տարածքի խախտման անթույլատրելիության մասին և ընդգծել, որ Անկարան կձեռնարկի անհրաժեշտ պատասխան միջոցներ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:   «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ զրույցում ընդգծել է, որ Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է, և որ Թուրքիան կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ի պատասխան դրա»,- հայտնել է գ
Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է, և Թուրքիան կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ի պատասխան դրա․ Ֆիդանը՝ Արաղչիին
Նա նշել է, որ կշարունակեն նավթ և գազ մատակարարել այն երկրներին, որոնք հուսալի գնորդներ են։
ՌԴ-ն բազմիցս զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը անկայունացնելու փորձերը կբարձրացնեն նավթի և գազի գները․ Պուտին
Մենք այլևս չենք արձակի մեկ տոննայից փոքր մարտագլխիկներով հրթիռներ, գրել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարը։   «Արձակումների հաճախականությունը կաճի, իսկ հարվածների մասշտաբն ու շառավիղը կդառնա ավելի լայն»,-նշել է նա։  Կիսվել այս նյութով
Մենք այլևս չենք արձակի մեկ տոննայից փոքր մարտագլխիկներով հրթիռներ․ ԻՀՊԿ-ի հրամանատար
https://www.msb.gov.tr/SlaytHaber/1952eadb6a6d432ab520aa44fa83c608
Իրանը ևս մեկ բալիuտիկ հրթիռ է արձակել Թուրքիայի ուղղությամբ. Թուրքիայի ՊՆ
ԱՄՆ-ը տարհանում է Ադանայի հյուպատոսության անձնակազմի մի մասը՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնում է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան և հյուպատոսությունների պաշտոնական կայքը։   Ըստ հաղորդագրության՝ փետրվարի 28-ին Միացյալ Նահանգների և Իրանի միջև ռազմական գործողությունների սկսվելուց հետո կտրուկ մեծացել է իրանական հրթիռային հարձակման վտանգը: Մասնավորապես նշվում է, որ մարտի 4-ին ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերն արդեն իսկ ոչնչացրել են իրանական մեկ բալիստիկ հրթիռ, որը մտել էր Թուրքիայի
ԱՄՆ-ն տարհանում է Ադանայի հյուպատոսության անձնակազմի մի մասին՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով
Իրանի բանակը հայտարարել է Իսրայելում ԱՄՆ-ի բազային hարվածելու մասին
Իրանի բանակը հայտարարել է Իսրայելում ԱՄՆ-ի բազային hարվածելու մասին
Գործարք Իրանի հետ չի լինի, եթե չլինի անվերապահ կապիտուլյացիա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։  «Դրանից և ընդունելի առաջնորդի (ների) ընտրությունից հետո, մենք և մեր դաշնակիցներն կաշխատենք, որպեսզի Իրանը դուրս գա կործանման եզրից՝ դարձնելով այն տնտեսապես ավելի ուժեղ, քան երբևէ»,-նշել է նա։
Գործարք Իրանի հետ չի լինի, եթե չլինի անվերապահ կապիտnւլյացիա․ Թրամփ
Հայաստանի և Ադրբեջանի միջև նախագահ Թրամփի միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագիրը վերափոխիչ հնարավորություն է ընձեռում ողջ Հարավային Կովկասի համար։ Այս մասին Իմեդի հեռուստաալիքին տված մեկնաբանությունում հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը:  Նշվել է, որ Վրաստանը կարող է թե՛ իր ներդրումն ունենալ, թե՛ մեծապես օգուտ քաղել կայունությունից և բարօրությունից, որոնք հնարավոր են դարձել այս համաձայնագրի շնորհիվ։  Պետդեպարտամենտն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ակնկալում է կառուցողական հարաբերություններ հաստատել Վրա
Վրաստանը կարող է օգուտ քաղել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունից. ԱՄՆ պետդեպարտամենտ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ամերիկյան ցամաքային զորքեր Իրան ուղարկելու հնարավորությունը՝ անհրաժեշտության դեպքում ռազմական գործողության նպատակներին հասնելու համար. հայտնում է Time ամսագիրը, հաղորդում է ՌԻԱ նովոստի-ն։  «Թրամփը չի բացառել նման հնարավորությունը։ Նա հայտարարել է, որ, իր կարծիքով, արշավի նպատակները կարող են իրականացվել չորս-հինգ շաբաթվա ընթացքում, թեև ընդունում է, որ ժամկետները կարող են ձգձգվել։ Նրա խոսքով՝ պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այդ նպատակները չեն իրականացվել»,-
Թրամփը թույլ է տվել ցամաքային զnրքեր ուղարկել Իրան. Time
«Մենք կիրազեկենք ադրբեջանցի ժողովրդին գործընթացների ընթացքի մասին։ Մամուլում արդեն հրապարակվել է պաշտպանության նախարարության հայտարարությունը։ Ադրբեջանցի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ ցանկացած թշնամական ուժ իր դեմ կտեսնի մեր «Երկաթե բռունցքը»», - ասել է Ադրբեջանի ղեկավարը։
Մեր զինված ուժերը բերվել են թիվ մեկ մարտական պատրաստվածության, և պետք է պատրաստ լինեն իրականացնել ցանկացած գործողություն. Ալիեև
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը արձագանքել է Նախիջևանի միջադեպին՝ շեշտելով՝ Իրանի հարձակումը Նախիջևանի վրա անպատասխան չի մնա:  «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է Իրանի զինված ուժերի կողմից երկրի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իրականացված հարձակումները, որոնք իրականացվել են Իրանի զինված ուժերի կողմից առանց որևէ ռազմական անհրաժեշտության։  Այս միջադեպի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Իրանի Իսլամական Հանրապետության վրա։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատրաստ
Նախիջևանի վրա հարձակման պատասխանատվությունը կրում է Իրանի Իսլամական Հանրապետությունը. Ադրբեջանի ՊՆ
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին ադրբեջանական AnewZ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը հարվածներ չի հասցրել Ադրբեջանի տարածքին։    «Մենք չենք թիրախավորում հարևան երկրները։ Իրանի քաղաքականությունն այն է, որ հարվածներ հասցվեն միայն հակառակորդների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ռազմաբազաներին, որոնք գործում են տարածաշրջանում և օգտագործվում են իրանական քաղաքացիական բնակչության վրա հարձակվելու համար»,- նշել է դիվանագետը։  «Մենք հենց սկզբից հայտարարել ենք՝ եթե տարածաշրջան
Թեհրանը hարվածներ չի հասցրել Ադրբեջանի տարածքին. Իրանի փոխարտգործնախարար
Իրանական անօդաչուների հարձակումներն Ադրբեջանի վրա մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում
Իրանական անօդաչուների հարձակումներն Ադրբեջանի վրա մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում․ Բայրամով
Ռազմական գործողությունների սկզբից կապ է հաստատվել ՀՀ քաղաքացիների հետ և ուղիներ են փնտրվում նրանց անվտանգ ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով 110 ՀՀ քաղաքացի է վերադարձել․ Արարատ Միրզոյան
Որևէ երկիր իրավունք չունի «նախազգուշական պատերազմներ» սկսելու. Վատիկանի պետնախարար
Որևէ երկիր իրավունք չունի «նախազգուշական պատերազմներ» սկսելու. Վատիկանի պետնախարար
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել է, որ արբանյակային լուսանկարների հիման վրա Իրանում միջուկային նյութեր պարունակող օբյեկտների վնասվածքներ չի արձանագրել։   «Վերջին հասանելի արբանյակային լուսանկարների վերլուծության հիման վրա ԱԷՄԳ-ն Իրանի այն օբյեկտներում, որտեղ առկա են միջուկային նյութեր, վնասվածքներ չի հայտնաբերել»,- ասված է Գործակալության X-ի միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ։  Հիշեցնենք, որ Իրանի վրա իրականացված հարձակումներից հետո միջազգային հանրության ուշադրության կենտրոնում
ԱԷՄԳ-ն Իրանի միջnւկային օբյեկտներում վնшսվածքներ չի հայտնաբերել
Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ է ընտրվել սպանված այաթոլլահ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին։ Այս որոշումը կայացրել է 88 բարձրաստիճան շիա հոգևորականներից բաղկացած խորհուրդը, DW-ին հայտնել են Իսլամական Հանրապետության աղբյուրները։  Իրանի կառավարությունը և լրատվամիջոցները դեռևս պաշտոնապես չեն հաստատել սա։  DW-ի աղբյուրների համաձայն՝ Մոջթաբա Խամենեիին ընտրելու որոշումը կայացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  ճնշման ներքո։  Ալի Խամենեիի մահից հետո Իրանը ժամանակավորապես կառավարվում է երեք
Ալի Խամենեիի որդին ընտրվել է Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ