Submitted by detq-editor on
Էրդողանը հայտարարել է «Աքքույու» ատոմակայանում միջուկային վառելիքի առաջին բեռնման ամսաթիվը

Էրդողանը հայտարարել է «Աքքույու» ատոմակայանում միջուկային վառելիքի առաջին բեռնման ամսաթիվը

Թուրքիայում կառուցվող «Աքքույու» ԱԷԿ-ում միջուկային վառելիքի բեռնումը կիրականացվի ապրիլի 27-ին:

Այս մասին Էրդողանը հայտարարել է մարտի 29-ին՝ դիմելով Թուրքիայի ԱԶԿ խորհրդարանական խմբակցության անդամներին:

Էրդողանը հայտարարել է, որ ապրիլին Թուրքիայում կհայտարարվի պաշտպանական արդյունաբերության ոլորտում բազմաթիվ խոշոր նախագծերի մասին:

««Աքքույու» ԱԷԿ-ում միջուկային վառելիքի բեռնումը կիրականացվի ապրիլի 27-ին: Այսպիսով՝ այդ օբյեկտը պաշտոնապես կընդգրկվի միջուկային ցուցակում։ Ապրիլին Թուրքիայում շահագործման կհանձնվի նաև ռազմածովային ուժերի դրոշակակիրը՝ «Anadolu» դեսանտային նավը։ Եվ սա պաշտպանական հաջողված նախագծերի միայն կարճ ցանկն է»,- ասել է Էրդողանը:

Ավելացնել նոր մեկնաբանություն