Submitted by detq-editor on
h

Ադրբեջանցի պատգամավորի նկատմամբ իրականացված մահափորձի համար Բաքուն մեղադրում է Թեհրանին

Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի նկատմամբ մահափորձ է իրականացվել։ Ինչպես հայտնում է «Դետք»-ը, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը պատգամավորի նկատմամբ կատարված հարձակումը որակել է որպես ահաբեկչություն։

Հաղորդվում է, որ պատգամավորի տան մոտ անհայտ անձը Կալաշնիկովի ինքնաձիգից  կրակոցներ է արձակել մեքենայում գտնվող պատգամավորի ուղղությամբ։ Ադրբեջանցի գործիչն այժմ բուժօգնություն է ստանում, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի իրավապահ մարմիններին հանձնարարել է անհապաղ բացահայտել դեպքը և մեղավորներին պատասխանատվության ենթարկել։

Հատկանշական է, որ պատգամավորն աչքի է ընկել իր հակաիրանական կոշտ հայտարարություններով։ Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ նրան ներկայացնում են որպես շիա իսլամի աճող ազդեցության դեմ պայքարի առաջամարտիկ։ Այս համատեքստում ադրբեջանական լրատվամիջոցները և փորձագիտական շրջանակները հարձակման մեջ մեղադրում են հենց Իրանին։

Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե տեղի ունեցածը քաղաքական դրդապատճառներ ունի։ Ավելի ուշ նա պատահական չէր համարել, որ զինված միջադեպը տեղի է ունեցել Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման նախաշեմին։

Նկատենք, որ Իրանին ուղղված այս անուղղակի մեղադրանքներին Թեհրանն առայժմ չի արձագանքել։

Ավելացնել նոր մեկնաբանություն