Եթե Թուրքիան անդամակցի ԵՄ-ին, ապա կրկին Արևմուտքից անկախ քաղաքականություն կվարի․ ռուսաստանցի փորձագետ
Ռուսաստանցի փորձագետ Էլմիրա Իմամկուլիևան կարծում է, որ եթե անգամ Թուրքիան անդամակցի Եվրամիությանը, ապա կրկին երկիրն Արևմուտքից անկախ քաղաքականություն կվարի։ «Դետք»-ի հաղորդմամբ՝ այս մասին Իմամկուլիևան ասել է ռուսական «РИА Новости» լրատվական գործակալության հետ զրույցում։
Իմամկուլիևան շեշտել է, որ Անկարան անկախ քաղաքականություն կվարի նաև Մոսկվայի հետ հարաբերություններում։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն այն գործիչներից չէ, որոնք իրենց «բոլոր ձվերը դնում են մեկ զամբյուղի մեջ»։
«Թույլ տվեք նույնիսկ այս միտքը արտահայտել, եթե Անկարան ԵՄ անդամ լիներ, ապա միևնույն է, անկախ քաղաքականություն կվարեր, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում»,- ասել է նա։
Փորձագետը նշել է, որ Թուրքիային չի կարելի անտեսել, քանի որ նա չափազանց մեծ խաղացող է։ Նա հիշեցրել է, որ Թուրքիան իր 85 միլիոն բնակչությամբ Եվրոպայում բնակչության թվաքանակով համեմատելի է միայն Գերմանիայի և Ֆրանսիայի հետ։
Իմամկուլիևան հավելել է, որ Թուրքիան պետք է մանևրի, իսկ Էրդողանը դա անում է հիանալի կերպով։
Ավելացնել նոր մեկնաբանություն