Submitted by detq-editor on
hdjdkdg

Թուրքիայի խորհրդարանը հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտը

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը:

Այս մասին հայտնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը:

Որոշումից հետո Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը իր շնորհակալությունն է հայտնել Թուրքիայի խորհրդարանին: Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն թվիթերյան իր էջում մանրամասներ է ներկայացրել գործընթացից և նշել, որ  ՆԱՏՕ-ին անդամակցելու համար դիմել էին  2022 թվականի մայիսի 17-ին:

Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր 30 անդամները հավանություն են տվել Ֆինլանդիայի անդամակցությանը: Պաշտոնական ընթացակարգերի ավարտից հետո Ֆինլանդիան պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը:

Ավելացնել նոր մեկնաբանություն