Submitted by detq-editor on
drf

«ՆԱՏՕ-ն և Թուրքիան ընդհանուր շահեր ունեն բազմաթիվ տարածաշրջաններում». ՆԱՏՕ-ում Թուրքիայի ներկայացուցիչ

«Այսօր Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմում միակ երկիրն է, որը կարող է քննարկումներ անցկացնել Ռուսաստանի հետ և քայլեր ձեռնարկել միջազգային հանրության շահերին համապատասխան՝ հիմնվելով Ռուսաստանի հետ որոշակի ոլորտներում ընդհանուր հայտարարի վրա։ Որպես օրինակ կարող ենք ցույց տալ իրավիճակը Հարավային Կովկասում, Սիրիայում և Լիբիայում։ Դրա համար կարելի է ասել, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններն արդարացրել են իրենց նաև Հարավային Կովկասում»,- այս մասին թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ում Թուրքիայի ներկայացուցիչ Լևենթ Գյումրուքչուն։

Նա հայտարարել է, որ Թուրքիան միակ երկիրն է, որը պատերազմի ժամանակ կապ է պահպանում երկու կողմերի հետ և փորձում կողմերի միջև վստահության մթնոլորտ ստեղծել: 

«Հացահատիկի համաձայնագիրը, գերիների փոխանակումը և նմանատիպ հարցերում մեր ունեցած դերը դրա դրսևորումն են: Այս դիրքորոշումը լուրջ նշանակություն ունի ոչ միայն Ուկրաինայի, այլև եվրաատլանտյան տարածքի և ՆԱՏՕ-ի համար»,- նշել է նա։

Թուրք պաշտոնյան հավելել է, որ ՆԱՏՕ-ն և Թուրքիան ընդհանուր շահեր ունեն բազմաթիվ տարածաշրջաններում, այդ թվում՝ Բալկաններում, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում:

Ավելացնել նոր մեկնաբանություն