Թուրքիան 5-6 տարում կկարողանա «S-400» և «Patriot» մակարդակի հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծել. Իսմայիլ Դեմիր
Թուրքիային հինգից վեց տարի կպահանջվի «Siper»-ի մշակած հակաօդային պաշտպանության համակարգը «Patriot» կամ «S-400» հակաօդային պաշտպանության համակարգերի մակարդակին հասցնելու համար։ Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմայիլ Դեմիրը։
«Մենք արդեն ընդհանուր առմամբ մրցում ենք «SAMP-T» համակարգերի հետ (ՀՕՊ համակարգեր, որոնք արտադրվում են «Eurosam» կոնցեռնի կողմից): Նրանք որոշ առումներով մի փոքր ավելի լավն են, քան մեր «Siper» համակարգը։ Մենք դանդաղ, բայց արդեն մոտենում ենք «Patriot»-ին։ Մեզ տվեք ևս հինգ կամ վեց տարի, և մենք կունենանք նմանատիպ համակարգեր, ինչպիսիք են «Patriot»-ն ու «S-400»-ը»,- ասել է Դեմիրը TRT-ի եթերում:
Ավելացնել նոր մեկնաբանություն