Submitted by detq-editor on
5

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունն ապօրինի գործունեություն է ծավալել

Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության նախկին դեսպան Մոհսեն Փաք Այինը բացահայտել է, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունն անօրինական գործունեություն է իրականացրել։ Ինչպես տեղեկացնում է «Դետք»-ը, այս մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

Նախկին դեսպանը մանրամասներ է հայտնել այս տարվա հունվարին Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողի կնոջ՝ Գոլնար Ալի Յուայի անձնագրի վերաբերյալ: Մոհսեն Փաք Այինը նշել է, որ Գոլնար Յուայի անձնագիրը եղել է ամուսնու մոտ: Նրա խոսքով՝ կինն առանց ամուսնու համաձայնության, Ադրբեջանի դեսպանատան աջակցությամբ լքել է Իրանի տարածքը։

Դիվանագետը շեշտել է, որ իրավական տեսանկյունից դիվանագիտական ներկայացուցչության այս քայլը ներքին ու միջազգային ատյաններում կարող է որակվել որպես թրաֆիքինգ:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ի առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, որի հետևանքով սպանվել է դեսպանատան անվտանգության աշխատակից։ Բաքուն կատարվածն ահաբեկչություն է որակել և տարհանել դեսպանատան ողջ անձնակազմը, մինչդեռ Թեհրանը հերքում է ահաբեկչության վարկածը։

Ավելացնել նոր մեկնաբանություն