Բայրամովը ԵԽ ներկայացուցչի հետ հանդիպմանը հերքել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի և շրջափակման մասին լուրերը
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Եվրոպայի խորհրդի Բաքվի գրասենյակի ղեկավար Փիթեր Զիխի հետ հանդիպմանը, խոսելով Արցախ տանող միակ ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, մեղադրել է հայկական կողմին՝ ասելով, որ հումանիտար ճգնաժամի և շրջափակման մասին հայկական կողմի պնդումները սուտ են։
Բայրամովը խոսել է Հայաստանի հետ հաղորդակցությունների բացման և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Ադրբեջանի քայլերի մասին։
Նա հավելել է, որ Հայաստանի կողմից իր զինված ուժերը դուրս բերելու պարտավորությունից խուսափելը, ռազմամթերք տեղափոխելու նպատակով Լաչինի ճանապարհի օգտագործումը խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն