Submitted by detq-editor on
Իրանի իշխանությունները միջոցներ կձեռնարկեն Սիրիայում իրենց ուժերն ԱՄՆ-ի գործողություններից պաշտպանելու համար

Իրանի իշխանությունները միջոցներ կձեռնարկեն Սիրիայում իրենց ուժերն ԱՄՆ-ի գործողություններից պաշտպանելու համար

Իրանի իշխանությունները վճռական միջոցներ կձեռնարկեն Սիրիայում իրենց ուժերն ու շահերն ԱՄՆ-ի գործողություններից պաշտպանելու համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին հղած նամակում նման հայտարարություն է արել ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին:

«Իրանն իրեն անկապտելի իրավունք է վերապահում՝ պաշտպանելու իրեն միջազգային իրավունքին համապատասխան, և վճռական միջոցներ կձեռնարկի՝ պաշտպանելու իր ուժերը, շահերն ու օբյեկտներն ԱՄՆ-ի կամ այլ երկրների ցանկացած սպառնալիքից կամ անօրինական գործողությունից»,- ասված է Իրավանիի նամակում:  

Ինչպես նշել է Իրավանին, Վաշինգտոնը պետք է ընդունի, որ սիրիական ռեսուրսների կողոպուտը, Սիրիայի տարածքի շարունակվող օկուպացումը և անջատողականներին աջակցությունն «ԱՄՆ-ի զինված ուժերին սիրիացի ժողովրդի դիմակայության հիմնական պատճառներն են»։ Մյուս կողմից, ինչպես նշել է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը, «Իրանի ներկայությունը Սիրիայում լիովին օրինական է, այն հիմնված է Սիրիայի կառավարության պաշտոնական խնդրանքի ու համաձայնության վրա», և դրա նպատակն է աջակցություն տրամադրել Դամասկոսին ահաբեկչության դեմ պայքարում:

Մարտի լույս 24-ի գիշերը Միացյալ Նահանգները մի շարք ավիահարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող օբյեկտներին, որոնք վերահսկում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ):

Հարձակման հետևանքով հաղորդվել է առնվազն 11 շիա մարտիկի մահվան մասին, որոնք կռվում էին սիրիական զորքերի կողմից։ Ամերիկյան գործողությանը նախորդել էր Ռումեյլանում ԱՄՆ ռազմակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը, որի հետևանքով զոհվել էր ամերիկացի մեկ պայմանագրային զինծառայող, ԱՄՆ ևս հինգ զինծառայող և մեկ պայմանագրային զինվորական վիրավորվել էին:

Ավելացնել նոր մեկնաբանություն