Կովկասում Իրանի ռազմավարական քաղաքականությունը հիմնված է հարևանության քաղաքականության վրա․ Ադրբեջանում Իրանի դեսպան
Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին հայտարարել է, որ Կովկասում Իրանի ռազմավարական քաղաքականությունը հիմնված է կառավարության վարած հարևանության քաղաքականության վրա։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։
Մուսավին շեշտել է, որ Թեհրանն այս քաղաքականության շրջանակում օգտվում է դիվանագիտական հնարավոր բոլոր գործիքներից: Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իրանն իր քայլերը ձեռնարկում է՝ ելնելով պետության ռազմավարական շահերից։
«Այս զգայուն տարածաշրջանում Իրանի քաղաքականությունը թելադրված է շահերի ու ազգային անվտանգության պահպանման տրամաբանությամբ, որը սահմանում են համակարգի մտավորականները»,- հայտարարել է նա:
Իրանցի դիվանագետը հավելել է, որ Թեհրանի քաղաքականության հիմքում ընկած են ռացիոնալությունը՝ հեղինակության հետ մեկտեղ, ինչպես նաև տարածաշրջանում Իրանի շահերի ու ազգային անվտանգության կարմիր գծերի առկայությունը՝ ռազմավարական համբերատարության և ոչ վիճելի ակտիվության հետ մեկտեղ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ իրանցի դիվանագետը կանչվել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ կապված Բաքվում Իրանի դեսպանատան բողոքի նոտայի հետ։
Ավելացնել նոր մեկնաբանություն