Submitted by D.Guyumjyan on
g

Համաշխարհային քաղաքական զարգացումները նպաստում են Իրանի թշնամիների ճակատի թուլացմանը. Ալի Խամենեի

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ համաշխարհային քաղաքական զարգացումները տանում են Իսլամական Հանրապետության թշնամիների ճակատի թուլացմանը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Խամենեին շեշտել է, որ այս հնարավորությունն օգտագործելու համար անհրաժեշտ է վարել ավելի ակտիվ ու նախաձեռնող արտաքին քաղաքականություն: Նրա խոսքով՝ 2-3 տարի առաջ ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ առաջացած երկբևեռությունը դեռևս շարունակվում է պահպանվել։

Անդրադառնալով ԱՄՆ-ի ուժի թուլացման օրինակներին՝ Իրանի գերագույն առաջնորդը նշել է, որ ԱՄՆ-ն պատերազմ սկսեց Ուկրաինայում, սակայն այդ պատերազմը տարածություն առաջացրեց այդ երկրի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև, որոնք կրում են պատերազմի բեռը, իսկ ԱՄՆ-ն դրանից միակ շահող կողմն է: Ինչ վերաբերում է Իրանի մյուս թշնամուն՝ Իսրայելին, Խամենեին ասել է, որ իր գոյության 75 տարիների ընթացքում այդ ռեժիմը երբևէ չի ունեցել այնպիսի խնդիրներ, որոնք առկա են այսօր:

Ալի Խամենեիի համոզմամբ՝ ներկայումս Իսրայելում քաղաքական վիճակն անկայուն է։ Նա հիշեցրել է, որ Իսրայելում վերջին չորս տարիներին փոխվել է չորս վարչապետ, կուսակցական կոալիցիաներ չեն ձևավորվում, իսկ եղածները քայքայվում են:

«Ռեժիմի գոյության ողջ ընթացքում ներքին իրավիճակը եղել է խիստ երկբևեռացված, ինչի մասին վկայում են հարյուրհազարավոր ցուցարարների մասնակցությամբ տեղի ունեցող բողոքի ցույցերը: Իսկ այդ խնդիրները մի քանի հրթիռ արձակելով հնարավոր չէ փոխհատուցել»,- եզրափակել է նա: 

Ավելացնել նոր մեկնաբանություն