Submitted by D.Guyumjyan on
5

Ադրբեջանը դարձել է ԱՄՆ-ի, Թուրքիայի և Իսրայելի խաղալիքը. Ռուսաստանում Իրանի նախկին դեսպան

Ռուսաստանի Դաշնությունում Իրանի Իսլամական Հանրապետության նախկին դեսպան Նեմաթոլլահ Իզադին կարծում է, որ ներկայումս Ադրբեջանը դարձել է ԱՄՆ-ի, Թուրքիայի և Իսրայելի խաղալիքը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

Իզադին շեշտել է, որ Իրանի և Իսրայելի միջև առկա թշնամանքի պայմաններում Ադրբեջանի պահվածքը կարող է Իրանի բացասական արձագանքներին հանգեցնել։ Նա հայտնել է, որ այս իրավիճակում Իրանի բացասական արձագանքի կանխատեսումն Ադրբեջանի իշխանությունների համար դժվար չի լինի։

Իրանցի դիվանագետը հայտնել է, որ որոշ երկրներ օգտագործում են թույլ երկրների արտաքին քաղաքականությունը՝ իրենց նպատակներին ծառայեցնելու համար։

«Այս տեսանկյունից Ադրբեջանը խաղալիք է այնպիսի տերությունների ձեռքում, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Թուրքիան և Իսրայելը»,- ասել է նա։

Նեմաթոլլահ Իզադին նշել է, որ Իսրայելը վերջին տարիներին ակտիվացել է Ադրբեջանում, ինչի պատճառն Իրանի հետ ունեցած թշնամանքն է։ Նա հավելել է, որ Իրանի և Իսրայելի միջև լարվածության պարագայում վտանգավոր կլինի, եթե Իսրայելը փորձի Ադրբեջանի տարածքից մոտենալ Իրանի սահմաններին։

Ավելացնել նոր մեկնաբանություն