Իրանում փորձարկվել է «Meraj-532» անօդաչու թռչող սարքը
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը փորձարկել է բարձր ճշգրտության հեռահար կամիկաձե անօդաչու թռչող սարք, որը հագեցած է 50-կիլոգրամանոց մարտագլխիկով, «Դետք»-ի հաղորդմամբ՝ հայտնում է «Tasnim News» գործակալությունը։
«Այս անօդաչու թռչող սարքն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի կամիկաձե անօդաչու թռչող սարքերի շարքից մեկն է, որը մշակվել և արտադրվել է երիտասարդ մասնագետների կողմից»,- ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հետազոտության և ինքնապահովման կազմակերպության ղեկավար Ալի Կուհեստանին:
Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքը ստացել է «Meraj-532» անվանումը, միակողմանի թռիչքի հեռահարությունը 450 կմ է։ Կուհեստանին ընդգծել է, որ անօդաչու թռչող սարքը հագեցած է 50-կիլոգրամանոց մարտագլխիկով և ունակ է մոտ 3600 մետր բարձրության վրա թռչելու երեք ժամ։
Ավելացնել նոր մեկնաբանություն