Submitted by H.Aslanyan on
Նիկոլ

Առաջիկա ընտրություններում Փաշինյանը կա՛մ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կա՛մ ապահովի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն․ The Washington Times

Առաջիկա ընտրություններում Փաշինյանը կա՛մ պետք է պարտվի և պատասխանատվության  ենթարկվի, կա՛մ ապահովի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն․ The Washington Times
Վերջերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանել է մի արտառոց բան․ Լեռնային Ղարաբաղի կորուստը՝ 2020-2023 թվականների ռազմական պարտությունը, որը Հայաստանին զրկեց իր գլխավոր ռազմավարական բուֆերից և, ի վերջո, 120,000 քրիստոնյա հայերի վտարեց իրենց նախնիների հայրենիքից «հաշվարկված զոհաբերություն էր Հայաստանի անկախությունը պահպանելու համար»․ գրել է The Washington Times-ը։

Կայքն ընդգծել է՝ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ինքնիշխան տարածքը դիտավորյալ հանձնելը և ռազմական պարտությունը կազմակերպելը համարվում են դավաճանական գործողություններ։ Հունիսի 7-ին նախատեսված Հայաստանի խորհրդարանական ընտրությունները սովորական ընտրություններ չեն։ Փաշինյանի համար դա անձնական գոյատևման հարց է։

8% վարկանիշ ունեցող առաջնորդը չի հաղթում ազատ և արդար ընտրություններում։ Նա կա՛մ պարտվում է և պատասխանատվության է ենթարկվում, կա՛մ ապահովում է, որ ընտրությունները ազատ և արդար չլինեն։

Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած ամեն ինչ միանշանակորեն մատնանշում է երկրորդ ուղին։

Նախագիծը տեսանելի է, և դրա բաղադրիչներն արդեն իսկ առկա են։ Սամվել Կարապետյանը՝ Հայաստանի առաջատար ընդդիմադիր գործարարը և Հայ առաքելական եկեղեցու գլխավոր ֆինանսական աջակիցը, որը  Փաշինյանի հարձակումների հիմնական թիրախն է, ձերբակալվել է 2025 թվականի հունիսին և մեղադրվել իշխանությունն անօրինական կերպով զավթելու հրապարակային կոչերի մեջ։ Հենց այս ամիս՝ ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ առաջ, նրա տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով։ Սա ապահովում է, որ նա չկարողանա անձամբ քարոզարշավ անցկացնել։ Կարապետյանին կալանավորելու նախորդ որոշումը հրապարակվել էր Փաշինյան ընտանիքին պատկանող կայքում՝ դատարանի կողմից դրա պաշտոնական հրապարակումից ընդամենը մեկ օր առաջ, ինչը վառ կերպով պատկերում էր Փաշինյանի կառավարության կողմից դատական համակարգի վրա ճնշումը։

Ազգային ժողովի ամբիոնից Փաշինյանը հայտարարել է, որ ընդդիմադիր կուսակցություններին ընտրողները «շներ և շնագայլեր» են։ Նա Երևանի մետրոյում բախվել է Լեռնային Ղարաբաղից փախստական մոր հետ՝ արցախցիներին համարելով «դասալիքներ»։

Վերջապես, Փաշինյանը սպառնում է իր սեփական ժողովրդին նոր պատերազմով՝ ևս մեկ ադրբեջանական ներխուժմամբ, եթե չընտրվի։

Transparency International-ի կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոնը փաստաթղթավորել է այս օրինաչափությունը՝ նշելով «վարչական ռեսուրսների լայնածավալ չարաշահումը» և զգուշացնելով, որ Հայաստանում ազատ և արդար ընտրությունների պայմաններ չկան։

Փաշինյանի իշխող կուսակցությունն ավելի հեռուն է գնացել։ 24 ժամվա ընթացքում այն վերջերս առաջ է մղել ընտրական օրենսգրքի փոփոխություններ, այդ թվում՝ իշխանություններին տալով ընտրությունների դիտորդներին որակազրկելու նոր լիազորություններ։

Եվրամիությունը սրել է խնդիրը։ Հունիսի 7-ից առաջ «ապատեղեկատվության դեմ պայքարի» համար նախատեսված նրա 14 միլիոն դոլարի փաթեթը՝ զուգորդված «Հիբրիդային արագ արձագանքման խմբի» հետ, որին պաշտոնապես հանձնարարված է խորհրդատվություն տրամադրել Հայաստանի վարչապետի գրասենյակին, հավասարազոր է Փաշինյանին լեգիտիմության կնիք և ինստիտուցիոնալ ռեսուրսներ տրամադրելուն հենց այն պահին, երբ նա դրանց ամենաշատն է կարիք ունենում։

Հայաստանի ընդդիմությունը զգուշացրել է, որ ԵՄ այս աջակցությունը կարող է «կանաչ լույս» տալ ընտրությունների մանիպուլյացիաների համար:

Խաղադրույքները տարածվում են Հայաստանի սահմաններից շատ ավելի հեռու: Վաշինգտոնը կենտրոնացած է Իրանի վրա։ Գողացված ընտրությունները, որոնք օգնում են իշխանության գլուխ պահել այնպիսի անվստահելի գործընկերոջ, ինչպիսին է Փաշինյանը, որը պարբերաբար այցելում է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին և ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրել Չինաստանի հետ անցյալ տարի Սպիտակ տանը հանդիպումից մի քանի օր անց, լուրջ վտանգի տակ կդնի Վաշինգտոնի հետ ցանկացած տարածաշրջանային նախագիծ:

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Նիկոլ
Այսօր պատմական օր է. մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. Նիկոլ Փաշինյան
Արփինե
Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն». Արփինե Հովհաննիսյան
Աժ
Փոխվում է Սահմանադրության նախաբանի գաղափարական և արժեքային բովանդակությունը. ԱԺ պատգամավոր
Զոհ
Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
Եմեն
Սաուդյան Արաբիայի հարձակումների հետևանքով Եմենում տասնյակից ավելի զոհեր են գրանցվել
Ուկրաինա
Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
Ալիև
Ալիևն ու ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
Իշխան
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչընդոտ ներկայացնելն ալիևյան օրակարգ է․ Իշխան Սաղաթելյան
Թրամփ
Կրեմլում Թրամփի և Պուտինի հարաբերությունները կարևորել են խաղաղության և անվտանգության համար
Լևոն
Ինչպե՞ս սրբացնել Ալիևի սահմանադրությունը. Լևոն Զուրաբյան
Եկեղեցի
Սահմանադրության նոր նախագծում խմբագրվել է եկեղեցուն վերաբերող կետը
Նիկոլ
Եթե ժողովուրդը դեմ կքվեարկի նոր Սահմանադրությանը՝ ես հրաժարական կտամ, եթե կողմ քվեարկի, այլևս չեմ առաջադրվի. Փաշինյան
Նոր
Ներկայացվել է նոր Սահմանադրության նախագիծը, տեքստում բացակայում է Անկախության հռչակագրին հղումը
Նոր
Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով
Հրեա
Հրեա տղամարդը թքել է Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի ուղղությամբ
Հետք
Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. «Հետք»
Զելենսկի
Զելենսկին ԱՄՆ-ից կրկին պահանջել է թույլատրել «Patriot» համակարգերի համար հակահրթիռների մատակարարումը
Ղալիբաֆ
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է հակառակորդին ռազմականապես զսպելու մակարդակին հասնելու մասին
Սուրեն
246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը». Սուրեն Սուրենյանց
Թրամփ
Թրամփը չի բացառել Իրանի դեմ հարվածների վերսկսումը Նոր տարուց հետո
Պուտին
Պուտինը համաձայնել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային երաշխիքներ տրամադրի
Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներին հարվածելու մասին
ԱՄՆ
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News
Նիկոլ
Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի․ Փաշինյան
Տաթևիկ
Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան
Լևոն
Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին
Կիև
Ուկրաինան հարվածել է Սմոլենսկի մերձակայքում պայթուցիկ նյութերի բաղադրիչների ռուսաստանյան խոշորագույն արտադրողներից մեկին
Իրան
Պենտագոնում Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության ծախսերը գնահատել են 48 մլրդ դոլար
Զելենսկի
Զելենսկին Բեռլինում քննարկումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ
Կիև
Կիևի ուղղությամբ ռուսական հարվածի հետևանքով վնասվել են Նիդերլանդների և Ավստրիայի դեսպանատները