Submitted by D.Guyumjyan on
ahsdujd

Չավուշօղլուն խստորեն դատապարտել է Իսրայելի ուժայինների գործողություններն Ալ-Աքսա մզկիթում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Կոհենի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Չավուշօղլուն դատապարտել է Իսրայելի ուժայինների գործողություններն Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում։ Նա շեշտել է, որ  Իսրայելի անվտանգության ուժերի բռնի գործողությունները չեն կարող արդարացվել։

Թուրքիայի գլխավոր դիվանագետը շեշտել է, որ ավիահարվածները չպետք է կրկնվեն։ Նա քննադատել է նաև Իսրայելի ավիահարվածները Գազայի հատվածի և Լիբանանի ուղղությամբ։

Չավուշօղլուն մեղադրել է Իսրայելին Ալ-Աքսա մզկիթի կարգավիճակի դեմ իրականացված վերջին սադրանքների մեջ:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն