Submitted by A.Gevorgyan on
Cavwuhsok d

Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանի հետ սահմանի բացմանը

Հայաստանի հետ սահմանի բացման և փոխադարձ դեսպան նշանակելու հետ կապված զարգացումների վերաբերյալ Չավուշօղլուն ասել է, որ այդ ամենը մոտ ապագայում կարող է չլինել, նախ պետք է այլ քայլեր ձեռնարկել։

Այս մասին Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է «А Haber» հեռուստաալիքի եթերում։

Ցամաքային սահմանի բացման հնարավորության մասին հարցին անդրադառնալով՝ Չավուշօղլուն ասել է․ «Ցամաքային սահմանն այս երկրաշարժի պատճառով է բացվել, այն բացվել էր նաև 1999-ի երկրաշարժի ժամանակ։ Ավելի վաղ, երբ Հայաստանում էր երկրաշարժ եղել, մենք էլ Հայաստանին աջակցելու համար ենք օգտագործել այդ տարբերակը։ Բայց ցամաքային անցակետերը բացելու համար, քաղաքական պայմանների հետ մեկտեղ, անհրաժեշտ է նախապատրաստել ճանապարհները, վերականգնել կամուրջը։ Եվ կամրջի շինարարության հետ կապված՝ մենք արդեն պայմանավորվածություններ ունենք»։

«Մինչ այդ սահմանը բացվի դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողների կամ երրորդ երկրների քաղաքացիների համար, պետք է նաև ֆիզիկական պայմաններ ստեղծվեն։ Այդ ուղղությամբ տեխնիկական աշխատանքները շարունակվում են»,- հավելել է Չավուշօղլուն։   

Ավելացնել նոր մեկնաբանություն