Submitted by detq-editor on
Cavwuhsok d

Չավուշօղլուն նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը համաձայնեցվում է Ադրբեջանի հետ

Թուրքիան տրամադրում է ցանկացած անհրաժեշտ աջակցություն Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։ Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, ասված է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարության մեջ։

Միաժամանակ նախարարը հավելել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման յուրաքանչյուր փուլ իրականացվում է Ադրբեջանի հետ խորհրդակցությունների պայմանով և վերջինիս հետ համաձայնեցրած, ինչը չպետք է տարօրինակ լինի Հայաստանի համար։

Ավելացնել նոր մեկնաբանություն