Submitted by H.Aslanyan on
Տաթևիկ

Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, «Քանդենք պետությունը»՝ Ադրբեջանի կամակատար ուժը․ ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր պաշտոնապես մեկնարկում է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Ինձ համար այս ընտրությունները Հայաստանի՝ ազգային պետություն լինել-չլինելու մասին են։ «Քանդենք պետությունը» կուսակցության իշխանության մնալու դեպքում ՀՀ-ն վերջնականապես դառնալու է Ալիևին կամակատար տարածք, Բաքվից են որոշելու՝ մենք ինչպիսի եկեղեցի ունենանք, ինչ պատմություն ունենանք, ինչ ներկայացումներ խաղանք, ինչի մասին խոսենք, ինչ սարի նայենք կամ չնայենք, ինչ Սահմանադրություն ունենանք և այլն։ Ես դեռ «մեղմ» ու շատ ակնհայտ միտումներն եմ ասում, մյուսները՝ շատ ավելի վտանգավորները, դեռ չեն երևում, բայց ինձ համար՝ որպես մասնագետ, ավելի քան տեսանելի են։

Ինչևէ, ի տարբերություն 2021-ի ընտրությունների՝ այս ընտրություններում ընդդիմադիր դաշտում որոշակի բազմազանությունը ես տեսնում եմ որպես դրական նշան, ես տեսնում եմ հնարավորություն՝ հասնել իշխանության փոփոխության։ 2021-ին ես, քիչ թե շատ ճանաչելով մեր հանրությանը, գիտեի, որ նախկինի հետ ստեղծված արհեստական դիլեման բերում է գործողի վերարտադրության։ Այս անգամ ես գիտեմ, որ եթե լինի բացարձակ ու աներկբա կոնսենսուս երկու հիմնական հարցի շուրջ, ստախոսին հեռացնելը դառնալու է շատ իրատեսական։

Այդ երկու հարցերն են՝

Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, «Քանդենք պետությունը»՝ Ադրբեջանի կամակատար ուժը։ Ընդ որում, սա ապացուցվում է փաստերով, իրենց խոսույթներով և ինքնախոստովանական ցուցմունքներով։

Անկախ իրենց քաղաքական հայացքներից՝ ՀՀ քաղաքացիները պետք է հունիսի 7-ին գնան քվեարկության, իրենց քվեով է որոշվելու Հայաստանի ու մեր բոլորիս ապագան։

Այս երկու հարցը պետք է մշտապես պտտվի բոլոր այն քաղաքական ուժերի խոսույթներում, որոնց իրական նպատակը սրանց հեռացնելն է իշխանությունից։ Վստահեցնում եմ՝ մեկ ամիս այս երկու հարցի շուրջ հանրային ու ընդդիմադիր դաշտի միասնական խոսույթը արդյունք է տալու։ Շատերն են հասկանալու սրանց մնալու աղետալի ու անդառնալի հետևանքները, շատերն են գնալու ընտրության հունիսի 7-ին։

Նիկոլ Փաշինյանը չունի մեծամասնություն ՀՀ-ում, ուղղակի նրա՝ ադրբեջանական թեզերով սնվող ու ագրեսիվ քարոզչության տակ գտնվող փոքրաթիվ ընտրազանգվածը գնալու է ընտրության, մեզ համար կարևոր է, որ ընտրության գնա փոքր-ինչ ավելի չկողմնորոշված, բայց այս իշխանությանը դեմ դիրքավորված մեծամասնությունը։ Եթե ընտրության գնա 1 միլիոն 400 հազար մարդ, մեկ ամիս անց՝ հունիսի 8-ի առավոտյան, «Քանդենք պետությունը» կգնա պատմության աղբարկղը՝ իր քարոզած ատելությամբ, բերած ցավով, պատճառած կորուստներով, սերմանվող բարոյազրկությամբ, հակաեկեղեցական արշավներով, վտանգավոր ադրբեջանական «ճշմարտություններով» և այլով․․․

Հարգելի ընդդիմադիրներ, մի կողմ դրեք ձեր ամբիցիաները, այս ընտրությունները զուտ ձեր մասին չեն, այս ընտրությունները Հայաստանի մասին են, փորձեք շահել հայաստանցիների սրտերը, փորձեք ստեղծել բովանդակություն, մի պարտվեք ձեր ուղեղներում, մի հանձնվեք մանիպուլացիոն օրակարգերին, ստեղծեք ձերը ու աշխատեք, անհոգնել աշխատեք, դա անպայմանորեն արդյունք է տալու։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Նիկոլ
Այսօր պատմական օր է. մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. Նիկոլ Փաշինյան
Արփինե
Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն». Արփինե Հովհաննիսյան
Աժ
Փոխվում է Սահմանադրության նախաբանի գաղափարական և արժեքային բովանդակությունը. ԱԺ պատգամավոր
Զոհ
Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
Եմեն
Սաուդյան Արաբիայի հարձակումների հետևանքով Եմենում տասնյակից ավելի զոհեր են գրանցվել
Ուկրաինա
Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
Ալիև
Ալիևն ու ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
Իշխան
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչընդոտ ներկայացնելն ալիևյան օրակարգ է․ Իշխան Սաղաթելյան
Թրամփ
Կրեմլում Թրամփի և Պուտինի հարաբերությունները կարևորել են խաղաղության և անվտանգության համար
Լևոն
Ինչպե՞ս սրբացնել Ալիևի սահմանադրությունը. Լևոն Զուրաբյան
Եկեղեցի
Սահմանադրության նոր նախագծում խմբագրվել է եկեղեցուն վերաբերող կետը
Նիկոլ
Եթե ժողովուրդը դեմ կքվեարկի նոր Սահմանադրությանը՝ ես հրաժարական կտամ, եթե կողմ քվեարկի, այլևս չեմ առաջադրվի. Փաշինյան
Նոր
Ներկայացվել է նոր Սահմանադրության նախագիծը, տեքստում բացակայում է Անկախության հռչակագրին հղումը
Նոր
Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով
Հրեա
Հրեա տղամարդը թքել է Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի ուղղությամբ
Հետք
Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. «Հետք»
Զելենսկի
Զելենսկին ԱՄՆ-ից կրկին պահանջել է թույլատրել «Patriot» համակարգերի համար հակահրթիռների մատակարարումը
Ղալիբաֆ
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է հակառակորդին ռազմականապես զսպելու մակարդակին հասնելու մասին
Սուրեն
246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը». Սուրեն Սուրենյանց
Թրամփ
Թրամփը չի բացառել Իրանի դեմ հարվածների վերսկսումը Նոր տարուց հետո
Պուտին
Պուտինը համաձայնել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային երաշխիքներ տրամադրի
Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներին հարվածելու մասին
ԱՄՆ
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News
Նիկոլ
Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի․ Փաշինյան
Տաթևիկ
Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան
Լևոն
Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին
Կիև
Ուկրաինան հարվածել է Սմոլենսկի մերձակայքում պայթուցիկ նյութերի բաղադրիչների ռուսաստանյան խոշորագույն արտադրողներից մեկին
Իրան
Պենտագոնում Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության ծախսերը գնահատել են 48 մլրդ դոլար
Զելենսկի
Զելենսկին Բեռլինում քննարկումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ
Կիև
Կիևի ուղղությամբ ռուսական հարվածի հետևանքով վնասվել են Նիդերլանդների և Ավստրիայի դեսպանատները