Submitted by D.Guyumjyan on
4

Գարո Փայլանը չի առաջադրել իր թեկնածությունը

Թուրքիայի մեջլիսի քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հայտնում է, որ չի առաջադրել իր թեկնածությունն այդ երկրում մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Ըստ «Դետք»-ի՝ պատգամավորն այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Փայլանը չի մասնակցի այս ընտրություններին, քանի որ երկու անգամ անընդմեջ պատգամավոր է ընտրվել, իսկ իր կուսակցության կանոնադրությունը չի թույլատրում երրորդ անգամ անընդմեջ առաջադրվել։

«Իմ կուսակցությունում, որի պատգամավոր լինելն ինձ համար պատիվ է, ես թեկնածու չեմ երկու ժամկետի կանոնի պատճառով։ Մեր բոլոր թեկնածուներին մաղթում եմ հաջողություն»,- գրել է Փայլանը։

Հիշեցնենք, որ Փայլանը Թուրքիայի մեջլիսի պատգամավոր է ընտրվել 2015 և 2018 թվականներին։ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։

Ավելացնել նոր մեկնաբանություն