Բաքվի ստահոդ տեղեկատվությունը իրանական ԱԹՍ-ների կիրառության մասին հետապնդում է երկու հիմնական նպատակ․ Վ․ Ոսկանյան

Բաքվի ստահոդ տեղեկատվությունը իրանական ԱԹՍ-ների կիրառության մասին հետապնդում է երկու հիմնական նպատակ․ Վ․ Ոսկանյան

Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի տարածած ստահոդ տեղեկատվությունը Տեղ գյուղի հատվածում Հայաստանի կողմից, իբր, իրանական ԱԹՍ-ների կիրառության մասին հետապնդում է երկու հիմնական նպատակ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Իրանագետը նշել է. «Նախ՝ փորձ կատարել քարոզչական տիրույթում ստեղծել մոլորություն առ այն, թե հենց հայկական բանակն է, իբր, նախաձեռնել ռազմական այս բախումը, ինչը ձեռնտու է Բաքվի բաշիբոզուկների բարբարոսական ագրեսիան քողարկելու առումով։

Եվ երկրորդը՝ փորձել ստանալ աջակցություն հակաիրանական բոլոր ուժերից և իրեն դիրքավորել որպես հայ-իրանական համատեղ գործողության, իբր, զոհ՝ այսպիսով «արդարացնելով» Բաքվի բռնապետի սանձազերծած հերթական ծավալապաշտական և բարբարոս գործողությունը։

Մեր աղոթքները մեր բանակի հետ են»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն