Ադրբեջանն ընդլայնել ու ամրացրել է ՀՀ տարածքում 3 կմ խորությամբ գտնվող դիրքը
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ ապա կիսվելով լրագրող Դավիթ Գալստյանի գրառմամբ:
«Նիկոլն էնքան ա հզորացրել ՀՀ բանակը, էնքա-ա-ա-ա-ն, որ ... ադրբեջանցիները ոչ միայն չեն հեռանում ՀՀ տարածքից, այլև հանգիստ, առանց որևէ խոչընդոտի ընդլայնում և ամրացնում են զավթած հայկական տարածքում իրենց դիրքերը։
Ադրբեջանցիները մեր պետության տարածքում առոք-փառոք նստած են, բայց «պետության թշնամի» Եկեղեցին է հռչակվում։
Այ էսպիսի «ինքնիշխանություն»,- գրել է Վրթանեսյանը:
Դավիթ Գալստյանն էլ գրել է.
Ադրբեջանն ընդլայնել ու ամրացրել է ՀՀ տարածքում 3 կմ խորությամբ գտնվող դիրքը
Խոսքը Սյունիքում Ադրբեջանի ԶՈւ դիրքի մասին է, որը տեղակայվել է այնտեղ 2021 թ ներխուժման ընթացքում։
Դիրքը մոտ 3 կմ մխրճվում է ՀՀ տարածքի մեջ (Google Maps-ի ու ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1974 թ․ քարտեզի տարբերությունը ստեղ էական չի)։
Դեռևս 2024 թ․ մայիսին Երևանն ու Բաքուն պայմանավորվել էին, որ «սահմանազատում» կիրականացնեն ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ քարտեզների հիման վրա։
Չնայած դրան՝ Բաքուն ամրացրել է հենակետը (միակը չի) էն հատվածում, որը բացահայտ պատկանում ա ՀՀ էդ նույն քարտեզներով։
Ինքներդ համեմատեք 2025 թ․ մայիսի և 2025 թ․ հուլիսի լուսանկարները։
Նարնջագույնով նշել եմ դիրքի այն հատվածները, որոնք կահավորվել / ընդլայնվել են 2025 թ․ ամռանը (դատելով երկրորդ լուսանկարից՝ աշխատանքները շարունակվել են)։
Սա ՀՀ տարածքի ամենանեղ հատվածներից մեկն ա։ ՀՀ տարածքի լայնությունը սահմանների միջև (մինչև Նախիջևան) կազմում ա ընդամենը մոտ 26-27 կմ։
Ավելի վաղ ես գրել էի փոքր-ինչ դեպի հարավ-արևելք գտնվող դիրքի նմանատիպ ընդլայնման մասին։
Ավելացնել նոր մեկնաբանություն